Բաժիններ՝

Ջո Բայդենը հանրության առաջ հայտնվել է՝ դեմքին կապտուկ

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ներկա է գտնվել Սպիտակ տան Արևելյան սրահում հաշմանդամների մասին օրենքի ընդունման 25-ամյակին նվիրված տոնակատարությանը՝ դեմքին կապտուկ:

Նա ելույթ չի ունեցել միջոցառման ժամանակ, սակայն լայն ժպտացել է՝ Բարաք Օբամայի կողքին նստած:

Ինչպես հայտնում է ABC NEWS հեռուստաալիքը, Բայդենը թեթև վնասվածք է ստացել իր Չեմպիոն անունով շան հետ խաղալիս:

Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, Բայդենի ընտանիքն ունի գերմանական հովվաշուն, որի հետ նա երբեմն հայտնվում է հրապարակային միջոցառումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031