Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության դեմ օրակարգային դարձրեց Հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացման հարցը, որը ռազմատեխնիկական բաղադրիչի ոչ բավարար լինելու հետևանք է: Այս պահին ժամանակավրեպ համարելով անդրադառնալը 80-ականների զենքով 2016 թվականին կռվելու բացահայտված իրողության հիմնավոր քննադատությունը` կարևոր նշանակություն է ստանում ներկա պատերազմական իրադրության պայմաններում Հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացումը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նա չբացառեց նոր, ավելի լայնամասշտաբ ռազմական գոծողությունները, դրա համար միշտ պետք է պատրաստ լինել և պետք է նոր միջոցներ ձեռնարկել, որ մեր պաշտպանությունն ավելի հուսալի դարձնենք:
Ես չեմ պատրաստվում պատասխանել Ռուսաստանի պաշտոնատար անձանց հայտարարություններին: Նման կարգի հայտարարությունները անտեղի եմ համարում: Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցով հայտնի է: Կրակի ռեժիմի դադարեցումը խախտել է Հայաստանը:
Կարծում եմ՝ ոչ թե պետությունը պետք է զիջի, այլ մեր հասարակությունը պետք է որոշի՝ ինչպես վարվել նման դեպքերում, նման անձանց հետ: Իսկ դրա համար այդ մարդիկ պարտավոր են գալ ու հաշիվ տալ, վճարել իրենց արածների համար:
«Խորքային վերլուծություն է կատարվել և կայացվել է համապատասխան որոշում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կ.Նահապետյանը` հավելելով, որ պաշտոնանկ եղած պաշտոնյաները քրեական պատասխանատվության կենթարկվեն այն դեպքում, եթե կատարել են քրեական հանցագործություններ: Ըստ նրա` տվյալ դեպքում նման փաստեր չկան, ՊՆ-ում և ԶՈՒ ԳՇ-ում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներում ամրագրված դրույթներն այնպես չի, որ երջանկացրել են Հայաստանի իշխանություներին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ՍերԺ Սարգսյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա ասել էր, որ Հայաստանը դեմ չի եղել 2011 թվականին զորքերը հանել Արցածի 5 շրջանից:
Հայաստանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ խնդրելով օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման ժամանակ: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը վաղը հայտարարություն կանի կուսակցություն ստեղծելու վերաբերյալ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց անձամբ Օսկանյանը:
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ պահանջելով հետաքննել «Պանամական փաստաթղթերում» Ադրբեջանին առնչվող նյութերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Բահրեյնի արտգործնախարար Խալեդ բեն Ահմեդ Ալ Խալիֆան սպառնացել է Իրանին պատասխան միջոցառումներ ձեռնարկել, եթե Իրանը շարունակի միջամտել արաբական երկրների ներքին գործերին, հայտնում է Sputnik գործակալությունը:
«Հանրապետության նախագահի ցանկացած որոշում ինքնանպատակ չի, ունի նպատակներ, պատճառներ և հետևանքներ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՊՆ փոխնախարարի և 2 գեներալների պաշտոնանկությունը իրավիճակ կփոխի՞ բանակում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով այսօր Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ, հայտարարել է, որ իր երկիրն ավելի քան 20 միլիարդ դոլար է ծախսել փախստականների վրա:
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների սառեցման հարցում մեղավոր են երրորդ ուժերը, կարծում է Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը:
Ադրբեջանը պատրաստ է քաղաքական գործընթաց սկսել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Ըստ նրա` աննախադեպ իրավիճակ է եղել ԵԽ ԽՎ-ում, քանի որ այնտեղ չեն հիշում, որ ԵԽ ԽՎ նախագահը գրավոր, անգամ լիագումար ու բյուրոյի նիստերի ժամանակ լսի նման կշտամբանքներ, նման գնահատականներ իր գործունեության վերաբերյալ, և որևէ բանով չարձագանքի: Հ.Նաղդալյանը նշեց, որ իր հետ հանդիպումով՝ ԵԽ ԽՎ նախագահ Ագրամունտը փորձել է «նոր կամուրջ» ստեղծել և դուրս գալ այս մեղադրանքներից:
Հիմա, ըստ էության չունենք զինադադար, ունենք բանավոր պայմանավորվածություն, ու ադրբեջանական զորքը հետ քաշված չէ
Իրաքի Էլ-Կուտ բազայում ռուս ինժեներ է մահացել, հայտնում է RIA Novosti-ն: Այս մասին հայտնել է Իրաքում Ռուսաստանի դեսպանությունը:
Ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատանքային այցը Ադրբեջան, հայտնում է «ԱզերԹաջը»:
Շեդիայի անվտանգության ծառայությունը տեղեկություն է ստացել Իրաքի հետախուզության ներկայացուցիչներից այն մասին, որ երկրում ահաբեկչություններ են պլանավորվում, հայտնում է Expressen-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
«Պատվիրակությունը շատ ծանրաբեռնված է աշխատել և ամբողջ կազմով ներգրավված է եղել, օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ելույթներ են եղել` կապելով քառօրյա պատերազմի հետ»
Վրաստանի վարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին ֆրանսիական RFI ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ սկսել է զբաղվել գործելով՝ այդկերպ նպատակ ունենակով թողնել ծխելը:
Գերմանացի քաղաքական գործիչներն ու լրագրողները դեմ են հանդես եկել «սև ցուցակներին», որոնք կազմվել են Թուրքիայում ԶԼՄ-ների a անցանկալի ներկայացուցիչների համար:
Ռ. Սաֆրաստյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի նաև դիվանագիտական ճակատում մշակել իր մոտեցումները
Իրանի իշխանությունները հայց են նախապատրաստել Վաշինգտոնի դեմ՝ միջազգային դատարանին ներկայացնելու համար: Պատճառն այն է, որ Վաշինգտոնը հրաժարվել է Թեհրանին վերադարձնել պատժամիջոցների հետևանքով սառեցված 2 միլիարդ դոլարը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքական բանակը հավելյալ ուժեր է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին՝ Քիլիս քաղաքի շրջանում՝ տեղադրելով հրթիռային համակարգեր
«Ինչո՞ւ ոչ թե անձինք ենք համեմատվում, այլ մատնահետքերը»,- ասաց Ն.Փաշինյանը:
Պատերազմական դրության մեջ գտնվող Հայաստանի համար տեղի ունեցած միջոցառման նշանակությունը, իհարկե, հնարավոր չէ թերագնահատել: Տվյալ դեպքում խոսքը միայն միջազգային ուշադրության կենտրոնում լինելու մասին չէ (համաշխարհային ամենահեղինակավոր թերթերն ու լրատվական գործակալությունները լուսաբանել են «Ավրորան»), այլ թե ինչպիսի բովանդակություն է այդ ուշադրությունը գրավում:
Ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը՝ երեկ երեկոյան Երևանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունին:
Թուրքիան դեռևս հեռու է Եվրամիությանն անդամակցելուց, ԵՄ-ի հետ Թուրքիայի բանակցությունները Բրյուսելի համար միակ հնարավորությունն է՝ օգնել երկրի արդիականացմանը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Եվրաﬕության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: