Բաժիններ՝

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան

Իրանի իշխանությունները հայց են նախապատրաստել Վաշինգտոնի դեմ՝ միջազգային դատարանին ներկայացնելու համար: Պատճառն այն է, որ Վաշինգտոնը հրաժարվել է Թեհրանին վերադարձնել պատժամիջոցների հետևանքով սառեցված 2 միլիարդ դոլարը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ իրանական գումարներն ուղղելու են որպես փոխհատուցում այն ամերիկյան ընտանիքներին, որոնց ազգականները զոհվել են 1983թ. Բեյրութի պայթյունների և այլ ահաբեկչությունների հետևանքով:
Իրանի պետական ակտիվների ճակատագրի վերաբերյալ նման որոշում է կայացրել ԱՄՆ Գերագույն դատարանը:

«Իրանը կարող է դիմել միջազգային դատարան, որպեսզի պաշտպանի իր իրավունքները: Դրա համար հայց է նախապատրաստվել, որը կներկայացվի միջազգային դատարանում՝ կապված Իրանին 2 մլրդ դոլարով տուգանելու ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման հետ»,- ասված է Իրանի նախագահի ադմինիստրացիայի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թեհրանն ամերիկյան դատարանի որոշումը բնութագրել էր որպես «գողություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս