Բաժիններ՝

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է տեղակայելու

Թուրքական բանակը հավելյալ ուժեր է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին՝ Քիլիս քաղաքի շրջանում՝ տեղադրելով հրթիռային համակարգեր, որոնք կարող են 80 վայրկյանում իրականացնել 40 կրակոց, հայտնում է Anadolu գործակալությունը:
Գործակալության ռազմական աղբյուրի տեղեկություններով՝ Թուրքիայի արևմտյան շրջաններ՝ Գազիանթեպ նահանգի ռազմաբազա է ուղարկվել 13 բեռնատար զինվորական տեխնիկա, որը պետք է ուժեղացնի Սիրիայի հետ սահմանին գտնվող բանակային զորամիավորումները:

Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Անկարան և Վաշինգտոնը պայմանավորվել են մայիսին թուրք-սիրիական սահմանին տեղակայել HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Համակարգերը տեղակայվելու են թուրք-սիրիական սահմանի 98 կիլոմետրանոց հատվածում, որը վերահսկվում է ԴԱԻՇ-ի կողմից:

«Մեր հիմնական նպատակն է մաքրել 98 կիլոմետրանոց հատվածը ԴԱԻՇ-ից, ինչից հետո անվտանգության գոտին ինքնին կձևավորվի»,- լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, թե ԱՄՆ-ի օգնությունը թույլ կտա ուժեղացնել պայքարը ԴԱԻՇ-ի դեմ:

Haberturk հեռուստաալիքի տեղեկություններով՝ հրթիռային համակարգերը սահմանամերձ հատվածներում կտեղադրվեն արդեն մայիսին:
Քիլիսը վերջին շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հրթիռակոծվել է Սիրիայի այն տարածքից, որը վերահսկում է ԴԱԻՇ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս