Մոգերինին հայտարարել է, որ Թուրքիան դեռ հեռու է Եվրամիությանն անդամակցելուց

Թուրքիան դեռևս հեռու է Եվրամիությանն անդամակցելուց, ԵՄ-ի հետ Թուրքիայի բանակցությունները Բրյուսելի համար միակ հնարավորությունն է՝ օգնել երկրի արդիականացմանը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Եվրաﬕության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք դեռևս հեռու ենք դրանից: Դա կախված է բանակցությունների ընթացքից»,- ասել է Մոգերինին ֆրանսիական France Inter ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետների վերաբերյալ հարցին:
Նա նշել է, որ Բալկանյան երկրները բանակցություններ են վարում արդեն երկար տարիներ, սակայն «դեռ հեռու են անդամակցությունից»:

«Ես վստահ եմ, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները ﬕակ հնարավորությունն են օգնել երկրին արդիականացնել պետությունը, հարգել հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ԶԼՄ-ների և խոսքի ազատությունները»,- ասել է Մոգերինին:

Տեսանյութեր

Լրահոս