Բաժիններ՝

Գերմանացի քաղաքական գործիչներն ու լրագրողները դեմ են հանդես եկել Թուրքիայում ԶԼՄ-ների «սև ցուցակներին»

Գերմանացի քաղաքական գործիչներն ու լրագրողները դեմ են հանդես եկել «սև ցուցակներին», որոնք կազմվել են Թուրքիայում ԶԼՄ-ների a անցանկալի ներկայացուցիչների համար:

Այն մասին, որ նման ցուցակներ գոյություն ունեն, հայտնի է դարձել ապրիլի 19-ին Կահիրեում գերմանական ARD հեռուստաալիքի բյուրոյի ղեկավար Ֆոլկեր Շվենկի արտաքսումից հետո, հայտնում է RIA Novosti-ն:

Շվենկը ժամանել էր Թուրքիա Եգիպտոսից ու մտադիր էր ուղևորվել Սիրիայի հետ սահման՝ նյութեր պատրաստելու տարածաշրջանում գտնվող մարդկանց մասին: Սակայն լրագրողին ձերբակալել էին օդանավակայանում և 12 ժամ անց արտաքսել հետ՝ Եգիպտոս:

Նման կերպ Թուրքիայից ապրիլի 24-ին արտաքսվել էր նաև գերմանական Bild տաբլոիդի հետ համագործակցող ֆոտոլրագրող Գիորգոս Մուտաֆիսը:
«Սև ցուցակների» գոյության մասին, որտեղ ներառված են ԶԼՄ-ների ներկայացուցիչները, լրագրողներին հայտնել էին Թուրքիայի ներկայացուցիչները:

«Լրագրողների անուններով ցուցակները ոչ մի ընդհանուր բան չունեն ժողովրդավարության հետ»,- Bild-ի հետ զրույցում հայտարարել էր Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս