Ո՞ր մատով քվեարկել. ԱԺ-ում շարունակվում է ԸՕ նախագծի քննարկումը

Այսօր ԱԺ նիստում շարունակվում է Ընտրական օրենսգրքի նախագծի քննակումը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անձնական տվյալների հավաքագրման և ստուգման առումով նախագիծն ունի հստակ տրամաբանություն, կուտակվելու են անձնագրային տվյալները, մատնահետքերը, որոնք ԿԸՀ-ն ավտոմատացված կարգով համեմատելու է: Ն.Փաշինյանը նշեց, որ յուրաքանչյուր ընտրող կարող է ունենալ 3 անձնագիր և ունի 10 մատ: Նա հարցադրում արեց, թե որտե՞ղ է երաշխիքը, որ մարդը մատը սահմանված կարգով պետք է դնի, եթե ելնենք հոռետեսության վարկածից, ապա կարելի է 10 տարբեր մատների հետքեր դնել:

«Ինչո՞ւ ոչ թե անձինք ենք համեմատվում, այլ մատնահետքերը»,- ասաց Ն.Փաշինյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը առավել ճիշտ համարեց բիոմետրիկ ստուգումը, որի մեջ մտնում է նաև մարդու մատնահետքը: Ըստ նրա` հանցավոր կապի դեպքում չի բացառվում, որ անձը կարող է տարբեր մատներով քվեարկել, բայց գաղափարախոսությունն այն է, որ դիտորդների հսկողություն պահանջող կետերը փորձել են նվազեցնել: Նա նշեց, որ հստակ կերևա, թե որ մատն է դրվում սարքի վրա, ընդ որում` ID քարտերի դեպքում հստակ սահմանված է, թե որ մատը պետք է դնել սարքին, եթե այդ մատը չկա, ապա որը:

Տեսանյութեր

Լրահոս