ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված «Ավրորա» մրցանակաբաշխությանը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է իր կուսակիցներին՝ հանրապետական Թեդ Կրուզին և Ջոն Քեյսիկին, հայտնում է Euronews-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է խախտել եվրոպական միասնականությունը, կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Պուտինը «ընդհանուր առմամբ դիտարկում է ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը և տրանսատլանտյան միասնականությունը՝ որպես սպառնալիք ռուսական իշխանությանը», հայտարարել է Օբաման ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նախարար Արտեմ Ասատրյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել են նաև համայնքի ղեկավարների և մարզպետարանի աշխատակիցների հետ, քննարկել համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների կարևորությունը և տարածքների խնդիրը՝ նշելով, որ առաջիկայում Մեղրի, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում կգործի տարածքային կենտրոններ:
Բրիտանացի հայտնի փաստաբան Ամալ Քլունին՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը, BBC-ին տված հարցազրույցում պատմել է, որ, որպես ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի պաշտպան, նրա գործով փորձելու է հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմանը:
Գերմանական Դրեզդենում նոր՝ հակամիգրացիոն ակցիա է անցկացվել, որը գլխավորել է «Պեգիդա» հակամիգրացիոն շարժումը, հայտնում է Vesti-ն:
Բաքվում իր աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումը, որի բացմանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու Մեհրիբան Ալիևան, հայտնում է APA գործակալությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսնակ Ջոն Քըրբիի խոսքով՝ Քերրին կոչ է արել Ալիևին և Սարգսյանին պահպանել հրադադարը:
Թեեւ ամերիկյան մամուլը շրջանցում է «ցեղասպանություն» բառը, այդուհանդերձ Հայոց ցեղասպանության 1Օ1-րդ տարելիցին, ինչպես նաեւ Ջորջ Քլունիի Հայաստան կատարած այցին անդրադարձել են ամերիկյան գրեթե բոլոր գլխավոր թերթերը։
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է 2016թ․ ապրիլի 14-ի Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը:
«Ավրորա» մրցանակը շատ արդիական է նաև Հայաստանի Հանրապետության համար: Դա պետք է շնորհել այն անհատներին, ովքեր կկարողանան Հայաստանը փրկել բոլոր նրանցից, ովքեր պետությունը հասցրել են այս որակներին, ավելի ճիշտ՝ անորակությանը: Դրա համար «Ավրորայի» նախաձեռնողների պատկերացրած Հայաստանը պետք է պայքարի այսօրվա Հայաստանի դեմ:
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչներն առաջին անգամ դարձել են Դեւիդ եւ Սայմոն Ռուբեն եղբայրները, որոնց կարողությունը գնահատվում է 13,1 մլրդ ֆունտ ստեռլինգ (18,8 մլրդ դոլար): Այս մասին հայտնել է The Sunday Times թերթը, որը հրապարակել է Միացյալ Թագավորության՝ առավել ունեվոր ռեզիդենտների ցուցակը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնոջ՝ Ամինա Էրդողանի հետ այսօր ժամանել է Ադրբեջան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է աշխատանքային այցով Բաքու ժամանած Էրդողանին:
Ադրբեջանն իր ուշադրության կենտրոնում է պահում Շվեյցարիայի քաղաքացի Վարդան Սերմաքեշի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունը: Այս մասին ադրբեջանական Trend գործունեությանը տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Փակ ընթրիքը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի լոնդոնյան նստավայրում ապրիլի 23-ին: Երեկ Փոթերիանայի հեղինակի մամուլի քարտուղարը հաստատել է, որ գրողը եղել է հյուրերի թվում:
«Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել և ներդնել այդ մեխանիզմները: Հայտնի է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կողմ են այդ մեխանիզմներին, իսկ Ադրբեջանը դեմ է: Հետևաբար Եվրոպական ինստիտուտները պետք է ամեն ինչ անեն, որ Ադբեջանը տա իր համաձայնությունը մոնիթորինգի մեխանիզմների ներդրման հարցում: Եվ եթե Ադրբեջանը շարունակի դեմ լինել, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանի հետ մեր համագործակցությոնը որևէ այլ ձևաչափով չի կարող շարունակվել, լինի Արևելյան գործընկերության կամ ծրագրի ու նախաձեռնության շրջանակում: Դա նշանակում է Ադրբեջանն ագրեսիվ գործողություներ է իրականցում ու մերժում շփման գծում մշտադիտարկման գաղափարը»,-ասաց Ֆրանկ Էնգելը:
Հարցին, թե՝ կարո՞ղ ենք ասել, որ մեզ հաջողվել է Հայկական հարցը դուրս բերել միջազգային հարթակ, Կ.Մանոյանը պատասխանեց, որ, եթե նույնիսկ դեռ չի հաջողվել, այդ ճանապարհին ենք. «Առանց իր էությունից դատարկելու Հայկական հարցը կամ Հայ Դատը, պետք է ցույց տանք, որ Հայաստանը միայն իր հարցերով չէ շահագրգռված, այլ` համամարդկային խնդիրներով, և այս պարագայում՝ ցեղասպանությունների դեմ պայքարով: Վերջին տարիների մեր դիվանագիտությունը, կարծում եմ, որ ճիշտ պատգամ է փոխանցում միջազգային հանրությանը»:
«Փաստորեն Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման սխեմաներ չեն քննարկվել բանակցությունների ընթացքում, նույնիսկ եռակողմ բանակցությունների ընթացքում: Եթե Սերժ Սարգսյանը նշում է, որ ռուսաստանյան ուժերը չեն կարող հայտնվել Ղարաբաղում, նշանակում է, որ նման առաջարկ չի եղել կամ էլ եթե նույնիսկ եղել է՝ մերժվել է կողմերի կողմից կամ կմերժվի, թեև նման առաջարկների մասին հակամարտության ողջ պատմության ընթացքում խոսվել է»:
«Ադրբեջանը ձախողվեց ռազմական ճակատում, բայց այն, որ ուզում էր` բանակցությունները տապալվեն, հաջողվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Ստրասբուրգի փոխքաղաքապետ Նավել Ռաֆիկ-Էլմրինին, իր խոսքում վերահաստատելով Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ անվերապահ բարեկամությունը, մասնավորապես, նշեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման անընդունելիության մասին, քանի որ ժխտողականությունը ցավալիորեն խաթարում է հաշտեցման հնարավորությունը և սնում աշխարհի տարբեր անկյուններում մարդկության դեմ նոր ոճիրներ»:
«Ես Հայաստան այցելած (Թուրքիայի) առաջին նախագահն եմ: Ես Հայաստանի նախագահ Սարգսյանին հրավիրեցի Թուրքիա: Ես կարծում էի, որ այն ժամանակ մարզական գործոնի ակտիվացումը կարող է օգտակար լինել երկու երկրների միջև դիվանագիտական լուծում գտնելու համար»:
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակիչների ականջները կտրելն ու նրանց սպանելը նա որակեց բարբարոսության դրսևորում` անհրաժեշտ համարելով ստեղծված իրավիճակում հակամարտությունը կարգավորելու քաղաքական ճանապարհների հայթայթումը:
Ապրիլի 24-ին Ավստրիայի խոշոր երկրամասերից մեկի` Տիրոլի կենտրոն Ինսբրուկ քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Տեղի հայ համայնքի, ինչպես նաև՝ ասորական և եզդիական համայնքների ջանքերով և Ինսբրուկի քաղաքապետարանի աջակցությամբ տեղադրված խաչքարի բացման արարությանը մասնակցել են ազգությամբ հայ և օտարերկրացի հարյուրավոր քաղաքացիներ ոչ միայն՝ Ինսբրուկից, այլ նաև՝ Ավստրիայի այլ քաղաքներից:
Կ. Մանոյանը կարծում է՝ ինչքան մեր շահերից է բխում, որ Ռուսաստանը լինի մեր ռազմավարական գործընկերը, այնքան էլ Ռուսաստանի շահերից է բխում, որ Հայաստանը լինի իր ռազմավարական գործընկերը. «Այսինքն՝ մեզ սիրել-չսիրելու հարց չկա այստեղ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է դարձել, որովհետև սիրում է մեզ, ոչ, որովհետև իր շահերից է բխում, իսկ եթե այդպես է, ինքը պետք է իր պարտավորություններն իրագործի: Մենք էլ պետք է մեզ պահենք այնպես, որ ինքը ստիպված լինի իր ստանձնած հանձնառությունները կատարի»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս քվոն այլևս ընդունելի չէ, խնդիը պետք է կարգավորել միայն բանակցելով, սեղանի շուրջ նստելով, քննարկելով: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը: «Այս պատերազմը չափազանց շատ մահեր պատճառեց: Այն, ինչ տեղի ուենցավ ապրիլի սկզբին, ցույց է տալիս, թե որքան վտան գավոր է իրավիճակը: Զենքերի ձայնը պետք է լռեցվի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը չկա ռազմական լուծում, մեկ հնարավոր լուծում կա` վերադարձ բանակցային սեղանի շուրջ»,-ընդգծեց ֆրանսիացի պետքարտուղարը:
«Է, հիմա փեշը… փեշերը տակից երևում են, եթե չեմ սխալվում, մեր քվեատուփերն այդքան էլ բարձր չեն»,- նկատեց նա: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղից կանանց փեշերի երկարության հետ կապված ինչ-որ առաջարկ արեց, որը սակայն անհասանելի մնալ դահլիճից դուրս գտնվողների համար, բայց այն ոգևորեց Դավիթ Հարությունյանին: «Ավելի լավ առաջարկություն կա, ես կպաշտպանեի պարոն Փաշինյանի առաջարկությունը,- ծիծաղելով ասաց Հարությունյանն ու դիմեց Փաշինյանին,- Գրավոր կտաք, չէ՞»:
«Ռուսաստանը Սիրիայում կանցկացնի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև վառելիք կմատակարարի սիրիական էլեկտրակայաններին»,- RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Խալիքին:
«Զարմանում եմ, երբ զարմանում եք, որ տարածքների մասին խոսվում է, որովհետև 2009 թվականից համանախագահող պետությունների նախագահները 5 անգամ հայտարարել են՝ միջազգային իրավունքի երեք սկզբունքների վրա ինչ քայլեր են իրենք առաջարկում կողմերին, որոնց մեջ կա որոշակի տարածքների վերադարձ, որը Հայաստանը միշտ էլ ասել է, որ ընդունում է՝ որպես բանակցությունների հիմք, ոչ թե՝ բոլոր պայմաններին համաձայն է»: