Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Գյումրու քաղաքային ճանապարհների համար վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ վարկառուն Հայաստանի Հանրապետությունն է, և վարկը բանկի հետ բանակցվել է ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Ֆինանսների նախարարության կողմից. «Շատ արդյունավետ կլինի, որովհետև Գյումրին դրա կարիքն ունի, ու Գյումրու ճանապարհային ցանցի վերականգնումը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը և քաղաքային իշխանություններին՝ հետագա ծրագրերն իրականացնելու համար»:
Ազգային ժողովն առաջիկայում կգումարի ևս մեկ արտահերթ նիստ` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` հաստատելով, որ այսօր վերսկսվում են «4+4+4» ձևաչափով բանակցությունները:
ՆԱՏՕ-ն պետք է անմիջական մասնակցություն ունենա ԴԱԻՇ-ի դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը՝ ելույթ ունենալով Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման արդյունքներով:
Դավիթ Բաբայանը նշեց, որ այս հանդիպումներն ուղղված են առավել շատ խաղաղության պահպանմանը, քառօրյա պատերազմից հետո ներկա փուլում այլ հարցերի, մասնավորապես, քաղաքականի քննարկում դժար թե լինի: Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ առանց հետաքննական մեխանիզմների ներդրման, առանց այդ սկզբնական օղակի, անհնար է լինելու առաջ անցնել:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ելույթ է ունեցել Պետդումայում, որի ժամանակ հայտարարել է, որ ԱՊՀ երկրների տարածքում, ինչպես նաև ցանկացած այլ տարածաշրջանում, հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական և ոչ թե ռազմական միջոցներով:
«Ցավոք սրտի, մենք տեսանք՝ տեղական որոշ հանրաքվեներում արդյունքները տվեցին բացարձակ բացասական վերաբերմունք, ինչը բնական է, հանրաքվե էլ պետք չէր՝ տեսնելու, որ համայնքները դեմ են դրան: Ինչ վերաբերում է Սյունիքի համայնքի տխրահռչակ օրինակին, ապա եկեք այնտեղ հանրաքվե դնենք, որ Մոզամբիկն ամենաժողովրդավարական երկիրն է, հասկանալի է, որ Սյունիքում մի այնպիսի ռեժիմ է գործում, որ, եթե պետք լինի Մոզամբիկը ճանաչել դեմոկրատիայի կղզյակ, այդ հանրաքվեն տալու է բացարձակապես դրական արդյունք: Ես չեմ հավատում տեղական հանրաքվեներին»:
Այսօր երեկոյան Ազգային ժողովում կվերսկսվեն «4+4+4» ձևաչափով բանակցությունները` Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս ձեռք բերելու նպատակով: Թեև ԸՕ-ն ընդունվեց 90-ից ավելի կողմ ձայներով, և իշխանությունները պնդում էին, թե դա արդեն իսկ վկայում է կոնսենսուսի մասին, սակայն հիմնական ընդդիմադիր ՀԱԿ-ն իր դիրքորոշումը չէր փոխում:
Մոսկվայում այսօր կայացել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական նիստը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ, ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննաքին ու ռումինացի խորհրդարանական Սեզար Ֆլորին Պրեդային:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդները ցանկանում են երկրի սահմանադրությունից հանել Թուրքիայի Հնարապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի աշխարհիկ գաղափարախոսությունը: Այս մասին Bloomberg.com կայքում գրում են լրագրողներ Սելջան Հաջաօղլուն եւ Ֆըրաթ Քոզոքը:
Մոտ ժամանակներս Ֆրանսիայում հնարավոր են նոր ահաբեկչություններ: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը France Inter ռադիոկայանի եթերում:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե ԱՄՆ հաջորդ նախագահը խախտի միջուկային պայմանագիրը, ապա Իրանը կայրի այդ փաստաթուղթը, հայտնում է Associated Press-ը:
Ֆրանսիայի Մարսել քաղաքում մահացել է 51-ամյա անգլիացի երկրպագուն, որը տուժել էր մինչ «Եվրո-2016» խաղը ռուսների հետ կռվի հետևանքով, հայտնել է Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Դանիիլ Բոլտակսը:
Մոսկվան կցանկանար նորմալացնել հարաբերություններն Անկարայի հետ, սակայն Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է, որ առանց Թուրքիայի կողմից մի շարք գործողությունների իրականացման, դա անհնար է:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել Յուրի Չայկայի թեկնածությունը Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը:
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստում ընդդիմադիր բլոկի ժողովրդական պատգամավորները ծեծել են պատգամավոր Վլադիմիր Պարասյուկին: Ծեծկռտուքի տեսանյութը հրապարակվել է 112.ua-ի Youtube-յան ալիքում:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթել է Կոլումբիա շրջանի նախնական ընտրություններում, որտեղ տեղակայված է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը: Այս մասին հայտնում է ամերիկյան ABC News հեռուստաալիքը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր փակ հանդիպում կունենա Տիբեթի բուդդիստների առաջնորդ Դալայ-լամայի հետ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի ոստիկանությունը փնտրում է 2-ամյա այն տղային, որին ալիգատորը ջրի տակ է քարշ տվել Օռլանդոյի արվարձանի Walt Disney World զվարճանքների զբոսայգու շրջանում, տեղեկացնում է BBC-ն:
Այս տարի ադրբեջանցի շուրջ 90 կուրսանտ կսովորի ռուսական ռազմական բուհերում: Այս մասին այսօր Մոսկվայում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, տեղեկացնում է Interfax-ը:
ՆԱՏՕ-ն Բալթյան երկրներում և Լեհաստանում կտեղակայի ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Գերմանիայից զինծառայողների: Այս մասին gazeta.ru-ին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննես Հանսոն:
«Մեր ռազմական համագործակցությունը, ինչպես նաեւ մեր երկրների միջեւ մնացած ողջ համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում: Եթե խոսենք մեր համագործակցության եւ 2016 թվականին համագործակցության պլանի մասին, այն բավականին հագեցած է»,-ասել Է Շոյգուն:
Բելգիայի ոստիկանությունը հունիսի 15-ին բերվել է պատրաստականության բարձր վիճակի երկրում ահաբեկչությունների նոր շարքի նախապատրաստության լուրերի պատճառով: Այս մասին gazeta.ru-ին հայտնել են Բրյուսելի Ռազմավարական հետազոտությունների և անվտանգության կենտրոնից:
Պատահական չէ, որ համանախագահները նշել են, որ համաձայնագրի վերջնական կարևորագույն փուլում ԼՂ պետք է դառնա բանակցային կողմ: Մի բան պարզ է, առանց Ղարաբաղի՝ անհնար է լուծել այս խնդիրը, որովհետև, եթե եռանախագահները խոսում են զինադադարի անժամկետ լինելու վերաբերյալ, ապա 94 թ. զինադադարի պայմանագիրը կնքել են նախևառաջ՝ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը»:
«Բարոյական օրենքներից խոսում են դրանից զուրկ մարդիկ, խոսում են արժանապատվության համակարգից, խոսում են համարձակ լինելուց: Լավագույն հնարավորություն ընձեռված եղել է իրենց այդ համարձակությունը ցույց տալու: Թաքցնելու բան չի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
Ռուսաստանը պլանավորում է պահպանել Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է TASS-ը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին հրամանագիր է ստորագրել Ֆադեյ Չարչօղլյանին Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Ուզբեկստանը կասեցրել է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների մուտքը հարևան Ղրղըզստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և Թուրքմենստանից, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Ուզբեկստանի պետական սահմանային ծառայությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին: