Չինաստանի հյուսիս-արևմուտքում սnղանք է տեղի ունեցել. 16 մարդ հայտնվել է փլատակների տակ
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսու նահանգում սողանք է տեղի ունեցել. 16 մարդ հայտնվել է փլատակների տակ: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվում է, արտակարգ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 7-ի առավոտյան Լուննան քաղաքում։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, բժիշկներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Իշխանությունները ապահովել են աղետի գոտում հայտնված անձանց տարհանումը և տեղավորումը։

