Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է, ամեն ինչ եղել է օրենքի և իրավունքի շրջանակում. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին

Ցանկացած մարդ ունի նախասիրություն, և օրենքով սահմանված կարգով որևէ մեկին արգելված չէ թույլատրելի վայրերում և պայմաններում իրականացնել որսը: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով երեկ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված կենդանիների թեմային:

«Հայաստանում լավագույն պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդ վայրում պահվել են, կադրերում էլ երևում է, պահման վայրն ու պայմանները լիովին համապատասխանել են նորմերին:

Նա ունեցել է բոլոր թույլտվությունները, մի քանի տարի առաջ էլ, երբ Գագիկ Ծառուկյանը փոքրիկ առյուծի նվիրատվություն էր անում Երևանի կենդանաբանական այգուն, դա երկարատև թղթաբանական գործընթաց էր: Կարծում եմ, որ այստեղ ընդամենը գործ ունենք սիմվոլիկայի շատ մեծ սիրահար անձի անձնական վերաբերմունքի հետ»,- նշել է Տոնոյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031