«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել
Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 6-ին ժամը 17։26-ին, ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում․ առկա է հետագա քարաթափման վտանգ։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները հեռացրել են թափված քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

