Բաժիններ՝

Զաքիր Հասանովը ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ ընդունել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևի գլխավորած պատվիրակությանը, որն Ադրբեջան էր ժամանել՝ մասնակցելու սեպտեմբերի 27-ին Բաքվում բացված ADEX-2016 միջազգային ռազմական ցուցահանդեսին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ինչպես հայտնում է գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական, ռազմա-տեխնիկական համագործակցության և ռազմական կրթության ոլորտի վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության զարգացման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930