![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանը կզինվի սեփական արտադրության ԱԹՍ-ներով
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/80190b62c5e111cc66c6ceb195388aa8.jpg)
Սեպտեմբերի 27-ին Բաքվում բացված ADEX-2016 միջազգային ռազմական ցուցահանդեսի շրջանակում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հուշագիր են ստորագրել Ադրբեջանի զինված ուժերը տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հագեցնելու մասին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az կայքը։
Համաձայն փաստաթղթի՝ «Հարված» կոչվող կամիկաձե տեսակի և հետախուզական բնույթի հարյուրավոր ԱԹՍ-ներ կարող են մոտ ապագայում համալրել Ադրբեջանի բանակը։