Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը՝ ուղղված Դաշնային ժողովին:
Մենք, իհարկե, մանրամասն դիտարկում, հետեւում ենք Ասոցացման համաձայնագրերի իրականացմանը Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում։ Ինչպես հավանաբար գիտեք, այդ համաձայնագրերում, ավելի կոնկրետ՝ հավելվածներում, բազմաթիվ վերջնաժամկետներ են սահմանված, որոնցով նախանշվում են ԵՄ ստանդարտներն ու կարգավորումներն ազգային օրենսդրու թյան մեջ ներմուծելու ժամանակացույցը»։
Ես աշխատելու եմ միջև 2018 թվականը՝ ուղիղ մինչև այն օրը, երբ պետք է իշխանությունը փոխանցեմ ուրիշին, կլինի դա Վարչապետ, Նախագահ և այլն: Ամենայն հավանականությամբ, բոլոր դեպքերում, մենք Նախագահ ունենալու ենք՝ համաժողովրդական ընտրությամբ, թե՞ խորհրդարանի կողմից:
Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք իրականացնում են չափազանց կարևոր համատեղ էներգետիկ նախագծեր, միավորում են դրանով Եվրոպան ու Ասիան, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջան կատարելիք այցից առաջ, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով TRT Haber-ին:
Եվ Աստված մի արասցե, եթե գործող Սահմանադրությունը մնա, և հետո դժվարին պայմաններում, մեր երկրում խժդժություններ սկսվեն, անկայունություն սկսվի, այն ժամանակ, գոնե կասեմ՝ ես ժամանակին առաջարկել եմ՝ տեսնելով այս վտանգը:
Պատկերացնու՞մ եք՝ մեկ միլիոնանոց քաղաքում օգտագործվի քառասուն հատ նռնակ, գործեն տասնմեկ ավտոմատ, պայթուցիկ նյութեր: Քո կարծիքով Եգիպտոսից Ռուսաստան թռչող ինքնաթիռն ի՞նչ է, ատոմային ռումբո՞վ են կործանել: Պայթուցիկ սարք է, որ դրել են ինքնաթիռի մեջ:
Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը տեղեկություն է տարածել այն կնոջ ու տղամարդու մասին, ովքեր հրաձգություն էին բացել Սան-Բեռնարդինո քաղաքի սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնության Inland շրջանային կենտրոնի սրահում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Հռետորությունը խոսում է ցածր քաղաքական մշակույթի մասին, դա վերաբերվում է երկու կողմերին էլ, բայց այն, որ կա նման ձգտում, արդեն լավ է: Կողմակից չեմ նոր պետություն ստեղծելու գաղափարին, կարելի է բարեփոխել համակարգը, փոխել քաղաքական էլիտան, քանի՞ անգամ ենք մենք 0-ից սկսելու, այն ուժն է ուժեղ, որ կարողանում է հիմնվել անցյալի դրականի վրա և ուժեղացնել երկիրը: Բայց արմատական փոփոխությունների ձգտումը ես ողջունում եմ»:
Ռուսաստանի նախագահը պետք է սկսի իր ելույթը Մոսկվայի ժամանակով ժ. 12:00-ին: Այդ ուղերձը կդառնա 22-րդը Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ու 12-րդը՝ Պուտինի համար, գրում է TASS-ը:
Ամերիկացի լրագրողները պարզել են, թե ովքեր են Կալիֆոռնիայի Սան-Բեռնարդինո քաղաքի հաշմանդամների կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հեղինակները: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանք Մերձավոր արևելքից են:
«Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում առճակատման պայմաններում Հայաստանի կողմից չեզոքություն պահպանելն օրվա հրամայականն է։ Առանց այն Էլ Հայաստանի շուրջ ընթացող իրադարձությունները այն աստիճան վտանգավոր են, որ առանց Հայաստանի ներգրավվածության քայլերի էլ երաշխիքներ չկան, որ իրավիճակը չի կարող լարվել, օրինակ՝ Թուրքիայի դրդմամբ հայ-ադրբեջանական սահմաններին եւ ղարաբաղյան շփման գծում»։
Վերջին 2-3 տարիներին եղել են սցենարներ, որոնք ուղղորդվել են իշխանության կողմից։ Հիմա ԲՀԿ-ի լիդերի էդ ամբողջ գործընթացը ՀԱԿ-ի հետ, չերեւա՞ց, որ իշխանությունը ԲՀԿ-ի…
5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևելյան մասում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
14 մարդ է սպանվել Կալիֆոռնիայի Սան-Բեռնարդինո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Նման հայտարարություն արել են քաղաքային իշխանությունները: Տասնյակ մարդիկ վիրավորվել են ու տեղափոխվել հիվանդանոց, հայտնում է NBC հեռուստաալիքը:
Մեր խնդիրը չափից ավելի զգուշավոր լինելն է, չեմ ասում՝ չեզոք, որովհետեւ, որպես ՀԱՊԿ անդամ, պարտավորություններ ունենք ՌԴ-ի նկատմամբ: Մենք մեր տեղը պետք է ունենանք եւ մեր ռազմավարական դաշնակցին հասկացնենք, որ Գյումրիի ռազմաբազան պետք է ամրապնդել, պաշտպանության նոր միջոցներ այնտեղ պետք է բերվեն, որպեսզի մենք տարածաշրջանում ավելի վստահ լինենք:
«Ասում են` Ձեզ էլ պառլամենտ չեն թողնելու ոտք դնեք` եկող ընտրություններին, սադրեցինք Մհեր Սեդրակյանին։ «Յանի ես էլ գժվում եմ, էլի»:
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի կործանիչներն առաջին հարվածներն են հասցրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դիրքերին, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Լրագրողները Նախագահից հետաքրքրվել են նաև օրերս իրավապահ մարմինների կողմից մայրաքաղաքում իրականացված հատուկ գործողության և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին:
Երբեմն հանրահավաքներում հայտնվում են նաեւ երիտասարդներ: Այդպես էր այս տարվա սկզբին, երբ մարդիկ գալիս էին «Եռյակի», սակայն ըստ էության՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին: Բայց այստեղ իր դերն էր խաղում այն, ինչ վերջին ժամանակներս որոշում է նաեւ ընտրությունների արդյունքը՝ փողը եւ վարչական ռեսուրսը:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության բնույթն արդեն սկսել է նշմարվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա իր կողմնակիցների հետ որոշել է դաշտում վարել «ագրեսիվ» մարտավարություն:
«Իմ կարծիքով, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը նախկին ԽՄ տարածքում ամենաակտիվն ու ամենակենսունակն է, եթե մի կողմ թողնենք Բալթյան երկրները։ Դրա հետ մեկտեղ` նշեմ, որ քաղաքացիական հասարակությունը չի կարող երկիրը միայնակ փոխել»,- «168 Ժամ» թերթին տված բացառիկ հարցազրույցում ասում է դեսպանը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները համացանցում տեղադրել են մի մարդու սպանության տեսագրություն, ով իրեն անվանում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գործակալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան ռուսական կողմի նոր մեղադրանքների, թե ինքն ու Թուրքիայի իշխանությունները մասնակցում են ԴԱԻՇ-ի հետ գործարքներին, դարձյալ խոստացել է հրաժարական ներկայացնել, եթե այդ մեղադրանքներն ապացուցվեն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Վստահ եմ, որ երեկվա մեկնարակը հզոր է եղել»,- քիչ առաջ Ազատության հրապարկում այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով, եթե այսօր իրենց քանակը զիջում է երկեվա քանակին, դա չի նշանակում, թե թուլացել են: Սեֆիլյանը համոզված է, որ ավելի են հզորացել. «Բոլորը հասկացել են, որ մենք ինչ ուզենք՝ կանենք»:
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը հայատարեց, որ իրենք այսօր երթով շարժվելու են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով ՝ ներկայացնելոււ, թե որոնք են լինելու ժողովրդի ճնշման հիմնական թիրախները:
««Ոչ»-ի շարժման գործերը հրաշալի են»,- քիչ առաջ այս մասին Ազատության հրապարկում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավքի ժամանակ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը: Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն արդեն 2-րդ օրն է՝ Ազատության հրապարակում հանրահավաք է իրականացնում: Ճակատը երեկ սկսեց իր շուրջօրյա հանրահավաքները՝ իշխանափոխություն իրականացնելու և սահմանադրական բարեփոխումների հանարաքվեն տապալելու նպատակներով:
Եվրամիությունը նախազգուշացրել է Հունաստանին, որ նրան սպառնում է հեռացում Շենգենյան գոտուց, եթե մինչև դեկտեմբերի կեսը Աթենքը լրջորեն չվերանայի միգրացիոն ճգնաժամի հաղթահարման իր հայացքները, գրում է The Financial Times-ը:
Ֆրանսիայի իշխանությունները 1 շաբաթում երկրի տարբեր շրջաններում 3 մզկիթ են փակել, որտեղ ենթադրաբար, տարածվել են ահաբեկչական գաղափարախոսություններ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը YouTube-ում ու իր պաշտոնական էջում հրապարակել է տեսագրություն, որտեղ երևում են թուրք-սիրիական սահմանի մոտ՝ Ռեյհանլի շրջանում, գտնվող մեծ բեռնատարները:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կհանդիպեն Բելգրադում՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակում, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 3-4-ը: Այս մասին Լավրովը հայտարարել է Կիպրոսում իր գործընկերոջ հետ ունեցած բանակցություններից հետո, տեղեկացնում է Lenta.ru-ի թղթակիցը: