Իրաքի բանակի հարձակումը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի ուղղությամբ ընթանում է արագ, քան պլանավորվել էր, հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին։
Ռուս զինվորականները պայմանական հարվածներ հասցնելու մարզումներ են անցկացրել Լենինգրադի մարզի Արևմտյան ռազմական շրջանում «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերի օգնությամբ։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ կայքում։
Human Rights Watch միջազային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր 75 էջից բաղկացած զեկույց է հրապարակվել՝ նվիրված Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց քննադատողների նկատմամբ հետապնդումների փաստերին։
«Երբ ձեզ նշանակել էին վարչապետ, պատգամավորներն ասում էին, որ Կարեն Կարապետյանը լավ կառավարիչ է, լավ մենեջեր է։ Իմիջիայլոց, դա շատ հետաքրքիր է. վարչապետի կապակցությամբ ասում են՝ մենեջեր-մենեջեր, ու տպավորություն է, թե «Երևան-Սիթիի» տնօրեն են նշանակում։ Ես նայեցի «ՀայՌուսգազարդ» ընկերության ձեր կառավարման ընթացքում, օրինակ՝ ձեր ընկերությունն 2009թ. մոտավորապես ունեցել է 2 տոկոսից ավելի գերնորմատիվային կորուստ, այսինքն՝ դա մոտավորապես տարին 4 մլն դոլարի գազ անհետ կորել է, ոչ մեկը չգիտի դրա տեղը»։
Ուկրաինական խոշորագույն «Ինդար» դեղագործական ընկերությունը պլանավորում է Ադրբեջանում կառուցել դեղամիջոցների արտադրության գործարան, հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն Բաքվում բացված «Բացահայտիր Ուկրաինան» զբոսաշրջային ֆորումում, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
«Ինչո՞ւմն է խնդիրը, որ հանրայինի գաղափարը կորչել է»։ Նրան նաև հետաքրքրում էր, թե ի՞նչն է դրդել, որ կառավարությունը ցանկանում է ինքը ձևավորել որևէ ռազմավարական կենտրոն այն դեպքում, երբ ըստ պատգամավորի՝ 25 տարվա ընթացքում Հայաստանում զարգացել են քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտներ, և որակի առումով շատերի արած ծրագրերն ավելի բարձր են, քան շատ ու շատ պետական մարմինների կողմից իրականացված ծրագրերը։ «Ինչո՞ւ եք նորն ուզում ձևավորել, այն էլ՝ հանրային գումարներով. մի կողմից՝ ասում եք, որ պետք է ամեն ինչ բաց լինի, մյուս կողմից՝ ինչ-որ սեփական մարմին եք ձևավորում, ո՞րն է խնդիրը»,- հարցրեց պատգամավորը։
ԴԱԻՇ-ից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը կարող է վերածվել նոր պատերազմի համար առիթի, որը կկատարվի երրորդ ուժերի կողմից և որը կարող է հանգեցնել գլոբալ հակամարտության, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Սիրիայում զինյալները կրակ են բացում նրանց ուղղությամբ, որոնք որոշել են հեռանալ Հալեպից մարդասիրական միջանցքներով, որոնք ստեղծել են ռուս զինվորականները «մարդասիրական դադարի» շրջանակներում, հայտնում է արաբական Al Mayadeen հեռուստաալիքը։
«Ահրար ա-Շամ» խմբավորման ահաբեկիչները հաշվահարդար են տեսել Հալեպի արևելյան շրջանների տեղական կառավարման խորհիդի 4 անդամների հետ, որոնք խնդրել են թույլատրել քաղաքի բնակիչներին հեռանալ քաղաքից մարդասիրական միջանցքով, հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
Կ. Կարապետյանը նախ նշեց, որ իրենք բոլոր արդյունաբերությունների մասին էլ խոսել են։ Նրա խոսքով՝ ներդրումներ չեն գալիս տարբեր պատճառներով. «Մեկ բառով ասած՝ ռիսկայնությունը բարձր է փող դնելու համար»։
ՆԱՏՕ-ում հայտնել են, որ ռուսական ռազմանավերը կործանիչ-ռմբակոծիչներ են տեղափոխում Սիրիայի Հալեպ քաղաքում իրենց ավիացիայի ուժեղացման նպատակով։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով դաշինքին։
«Արտաբյուջետային շատ միջոցներ նախատեսված են գործող վարկային պայմանագրերով, մյուս մասն էլ համարվում են բյուջեի մաս, և, եթե դրանք թափանցիկ են, ապա մեծ խնդիր այստեղ չեմ տեսնում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունները` ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին:
Ադրբեջանական haqqin.az պորտալը ներկայացրել է Բաքվի բնակիչների հրապարակած լուսանկարը, որտեղ երևում են հորդառատ անձրևների հետևանքները։
«Դուք նշեցիք, որ կառավարության փոփոխությունները պետք է սկսել օր առաջ, պետք է սկսել հենց կառավարությունից։ Դուք բավարար ժամանակ ունեիք կառավարությունից սկսելու համար, ի՞նչ բարեփոխումներ են արվել կառավարությունում, որոնք կոնկրետ ինձ համար տեսանելի չեն՝ բացի անձերի փոփոխությունից։ Մենք անընդհատ խոսում ենք՝ ստվեր, կոռուպցիա և այլն, տպավորություն է, թե նրանք անորսալի Ջոն են, մենք չգիտենք՝ մենաշնորհը որտեղ է. մի քանի մենաշնորհներ ունեցողներ այստեղ նստած են»։
«Քարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ, քաղաքագետ Թոմաս դե Վաալն ադրբեջանական vesti.az կայքի հետ զրույցում անդրադարձել է օրերս ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին, որտեղ վերջինս հայտարարել էր, թե չի կարող փոխզիջում լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերի վերաբերյալ։
«Միայն բոլորիս շահագրգիռ և միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի լուծել մեր առջև ծառացած խնդիրները, կառավարությունը պետք է առաջնորդի այդ ջանքերը»։
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում հրաձգություն է տեղի ունեցել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) և թուրք զինծառայողների միջև, հայտնում է թուրքական Hurriyet թերթը։
Լեռնային Ղարաբաղի շրջանը միշտ եղել է, կա ու կլինի Ադրբեջանի անբաժանելի մաս, ասվում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հոդվածում, որտեղ նա անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
«Մենք պետք է հետևողականորեն կյանքի կոչենք ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն ապահովող քաղաքական գործընթացների և ինստիտուտների նկատմամբ վստահությունը ապահովող միջոցառումներ»,- նշեց Կ. Կարապետյանը։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Azernews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական ղեկավարներն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Կոնիա քաղաքի ավիաբազայի 40 զինծառայողի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագիրը: Կարեն Կարապետյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը:
Ծայրահեղական ԴԱԻՇ կազմակերպության առաջնորդները լքում են Մոսուլ քաղաքը, որը գրոհում է իրաքյան բանակը։ Նման հայտարարություն արել է ԱՄՆ գեներալ Գերրի Վոլեսկին, որը գլխավորում է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ են արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկարաձգել Հալեպի ռմբակոծությունների «մարդասիրական դադարը»։
Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր Ռուսաստանի հայտարարած «մարդասիրական դադարը» գործելու է Երևանի ժամանակով ժ․ 09:00-ից։ Այն տևելու է մինչև ժ. 20:00-ն։
«Նորմանդյան քառյակը» երեկ երեկոյան կայացած հանդիպմանը պայմանավորվել է բանակցություններից անցում կատարել «ճանապարհային քարտեզ» կազմելուն, մինսկյան պայմանավորվածությունները իրագործելուն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում կողմ՝ 103, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 4 ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ու Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահական ընտրություններից 20 օր առաջ վիճել են աբորտների իրավունքի, ամերիկացիների զենք կրելու իրավունքի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի թեկնածուների վերջին և եզրափակիչ հեռուստաբանավեճում։
Ռուսաստանն ու Վրաստանը երեկ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորմանն ուղղված պրագմատիկ քաղաքականությունը շարունակելու պատրաստակամությունը, հայտնում է RIA Novosti-ն: