Թուրքիայի դատախազությունը 243 զինվորականների ձերբակալելու օրդեր է տվել, հայտնում Reuters գործակալությունը։ Գործակալության տեղեկություններով՝ նրանց ձերբակալության գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի միաժամանակ 54 նահանգներում։
Կանադացի գիտնական Վազրիկ Նազարին Կալիֆոռնիայում ցեցի նոր տեսակ է հայտնաբերել և այն անվանել Neopalpa donaldtrumpi՝ ի պատիվ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի, հայտնում է korrespondent.net-ը։
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ֆրանսիայում երկրի նախկին վարչապետ Մանուել Վալսը, որը հավակնում է երկրի նախագահի պաշտոնին, ապտակ է ստացել ընտրողների հետ հանդիպման ժամանակ, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հրապարակելով տեսանյութ։
Իր պաշտոնը լքող Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Ռուսաստանի վարքագիխը ավելի է սահմանափակում Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցության շրջանակը, սակայն ԱՄՆ-ն պետք է որոնի համագործակցության տարբերակներ։
Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված է, որ մշտական բնակության ցենզի պահանջին բավարարելու համար պարտադիր չէ ամբողջ 4 տարին անընդմեջ ապրել Հայաստանի Հանրապետությունում, այլ բավարար է 4 տարվա ուղիղ կեսից մեկ օր ավելի բնակվելը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Կուբայի և Կոստա Ռիկայի հանրապետություններում ՀՀ դեսպաններ են նշանակվել։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի համար հասավ Մերձավոր Արևելքում առաջատար խաղացողի դերին։ ԱՄՆ-ը ստիպված է բավարարվել ընդամենը Սիրիայի կարգավորման բանակցություններում մասնակցության հրավերով, որոնք այս ամիս կանցկացվեն Ղազախստանի մայրաքաղաքում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվել է նախագահի խորհրդական։
ԱՄՆ-ը կարող է թուլացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները 2017թ. մարտ-ապրիլ ամիսներին Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքում ՌԴ-ի հետ հնարավոր համագործակցության մասին դրական արտահայտությունների և ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուս ցանցահենների «առանց ապացույց» մեղադրանքների ֆոնին, ենթադրում են Deutsche Bank-ի վերլուծաբանները։
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բելառուսում ձերբակալված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցին, ում Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են արտահանձնել իրենց երկիր:
ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ահաբեկիչների հրամանատարական կետին Սիրիայի հյուսիսային Իդլիբ քաղաքի մերձակայքում։
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-Ավագը Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում հոսպիտալացվել է։ Այս մասին հայտարարել է տեղի KHOU 11 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ նախկին նախագահի ներկայացուցչին։
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կրճատել է ԱՄՆ բանակի հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մեննինգի բանտարկության ժամկետը, որը դատապարտվել էր 2010թ. տեղեկատվության արտահոսքի համար։
Միլիարդատեր Ուիլբուր Ռոսսը կվաճառի սեփական ներդրումային բիզնեսում իր մասնաբաժինը, որպեսզի խուսափի պետական և բիզնես շահերի բախումից ԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնում հաստատվելու դեպքում, հաղորդում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կհրավիրի իր ամփոփիչ մամուլի ասուլիսը հունվարի 18-ին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։
ԱՄՆ-ն Օմանին է փոխանցել Գուանտանամոյի բանտի 10 բանտարկյալի, ասվում է Պենտագոնի կայքում։
ԱՄՆ-ում ավելանում է Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսականների թիվը, որոնք բոյկոտ են հայտարարել Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ BBC-ի տվյալներով՝ նրանց թիվն արդեն գերազանցում է 50 մարդը։
Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, երեկ մեկնարկած ընտրություններում կառույցի նոր ղեկավար է ընտրվել իտալացի եվրապատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Անտոնիո Տայանը։
«Դուք ճիշտ եք ասում. ես դեռեւս 2008 թվականից կասեցրել եմ իմ կուսակցական անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ին, որի հիմնադիրներից մեկն ինքս եմ եղել»,- ասաց Զաքարյանը` հավելելով,- 2007թ. մայիսին մենք` ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի գլխավորությամբ, մասնակցեցինք ԱԺ ընտրություններին, դարձանք երկրորդ ուժը, իսկ ես ընտրվեցի ԱԺ փոխնախագահ: Այնուհետեւ` ՎՊ նախագահ… Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Հայաստան երկրի հոգսերով ապրող որեւէ անհատ չի կարող քաղաքական միջավայրում մասնակացություն չունենալ»:
Valve խաղային ստուդիայի հիմնադիրներից մեկի ու ներկայիս տնօրենի՝ Գեյբ Նյուլայի կարողությունը գերազանցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կարողությանը:
Իտալացի մոդելագործ եւ նորաձեւության սեփական տան հիմնադիր Ջորջո Արմանին հաճոյախոսություն է արել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնել է Harper՚s Bazaar-ը: Դիզայների կարծիքով՝ քաղաքական գործիչը նկատելիորեն փոխվել է, «դարձել ավելի սլացիկ, իսկ սանրվածքն ավելի լավ տեսք ունի»: Բացի այդ, Արմանին ընդգծել է, որ դեմ չէ հագցնել նրա կնոջը՝ Մելանյային:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետարանից դուրս գալու պահին:
«Թրամփը կարծում է, որ ԱՄՆ ակտիվ արտաքին քաղաքականությունը պետք է սահմանափակվի ԱՄՆ-ի և ԱՄՆ-ին հավասար ուժերի համագործակցությամբ` ներքին խնդիրների վրա կենտրոնացումով»։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը բոյկոտող Դեմոկրատական կուսակցության անդամների թիվը գերազանցում է 40-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ նշելով, որ դրական է վերաբերում քաղաքական ուժերի ու գործիչների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրություններին մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։
«Այսօրվա ընտրակարգն այլ է, քան նախորդը, և ես չեմ կարծում, որ արյունահեղության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Նաև այսօր Հանրապետական կուսակցությունն ավելի բաց է, և սա ընտրություններ են։ Ընտրություններում ընդամենը կշռում են ծանրությունը։ Ես նման վտանգ չեմ տեսնում»։
Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնևը, մեկնաբանելով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի` ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ քննադատական վերջին հայտարարությունները, կոչ է արել ստեղծել եվրոպական պաշտպանական անկախ համակարգ: