Բաժիններ՝

Թուրքիայում տրվել է 243 զինվորականի ձերբակալելու հրաման

Թուրքիայի դատախազությունը 243 զինվորականների ձերբակալելու օրդեր է տվել, հայտնում Reuters գործակալությունը։ Գործակալության տեղեկություններով՝ նրանց ձերբակալության գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի միաժամանակ 54 նահանգներում։

Զինծառայողներին կասկածում են 2016թ․ հուլիսյան ռազմական ձախողված հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ։

Ձերբակալության համար հիմք է ծառայել նրանց կողմից սմարթֆոնների համար նախատեսված Bylock հավելվածը, որը թույլ է տալիս կոդավորման համակարգով պաշտպանված հաղորդագրություններ փոխանակել։

Թուրքական իշխանությունները կարծում են, որ հենց այդ հավելվածն է օգտագործվել թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամների կողմից՝ հեղաշրջման փորձի կազմակերպման ժամանակ իրենց գործողությունները կոորդինացնելու ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031