Իտալիայում գինու թանգարան-քաղաք են ստեղծել
Իտալիայի Տոսկանայի մարզում բացվել է World Wine Town թանգարան-քաղաքը, որն ամբողջովին նվիրված է գինիներին: Այս մասին հաղորդվում է նախագծի կայքում:
Բացման արարողությունը կայացել է հունիսի 4-ին: Աշխատանքի առաջին երկու օրվա ընթացքում «քաղաք» է այցելել ավելի քան երկու հազար մարդ: 1,5 հազար քառակուսի մետր մակերեսով այս համալիրը գտնվում է Լիվոռնոյի նահանգի Կաստանիետո Կարդուչի քաղաքում:
Այն ներառում է մուլտիմեդիական թանգարան: Այնտեղ կարելի է իմանալ գինեգործության պատմության մասին էտրուսկների քաղաքակրթության ժամանակներից (1000 թվական մեր թվականությունից առաջ), որոնք ապրել են արդի Տոսկանայի տարածքում, մինչեւ մեր օրերը: Թանգարանի դիզայնը մշակել է Դանտե Ֆերետին՝ իտալացի բեմադրող նկարիչը, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիրը:
Քաղաքի տարածքում նաեւ կան գինու ակադեմիա եւ խոհարարական դպրոց: Բացի դրանից, ընթացիկ տարվա հոկտեմբերին այնտեղ կսկսեն ստեղծել հարկաբաժիններ տոսկանական գինու արտադրության գործընթացը երիտասարդներին ուսուցանելու համար: World Wine Town-ի շինարարությունը 12 միլիոն եվրո է նստել ներդրողների վրա: