ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում «Ադմիրալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Ընդլայնված ձևաչափով այդ հանդիպմանը ներկա են եղել նաև Հանրային խորհրդի հանձնաժողովների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի և խորհրդի ենթահանձնաժողովների նախագահներ, կոլեգիայի անդամներ:
«Սահմանադրական բարեփոխումների թեման ունի այլևս միայն արտաքին սպառող»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական քննարկումներին և գործընթացի արտաքին սպառողներին:
Ո՞րն է այս ամենի լուծումը… Շատ քաղաքական ուժեր ասում են հեղափոխությունը, սակայն իշխանական մեքենայի առաջին իսկ հարվածի դեպքում տուն են գնում՝ մոռանալով թե՛ հեղափոխության, թե՛ անգամ իրենց կուսակցության և կազմակերպության մասին: Հեղափոխությունների փորձ, անկեղծ ասենք, Հայաստանում շատ է եղել և բոլորն էլ վերջում ողբերգական իրադարձություններով են ավարտվել: Հիմա ինչ-ինչ մարգինալ խմբեր քարոզում են ապրիլի 24-ին հեղափոխություն անելու մասին՝ առանց հաշիվ տալու իրենք իրենց, որ եթե Հայաստանում այդ օրը թեկուզ մեկի քթից արյուն գա, ուրեմն և մեր դատը արժեզրկելու ենք ամբողջ աշխարհի և ինքներս մեր առջև:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter իր էջում անդրադարձել է Թուրքիայից հնչող հայտարարություններին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից:
Չի բացառվում, որ Բունդեստագում պարզապես Ցեղասպանության 100-ամյա տարելիցի գլխավոր միջոցառումներից առաջ արձանագրվի այն նույն բանը, ինչ 2005թ.: Այսինքն` «ցեղասպանություն», «բռնատեղահանում», նորից չեն ասելու:
Քաղաքագետի խոսքով՝ «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցություններն ԱԺ-ում բացարձակ չկան, ընդամենն անուններ են, բայց այդ խմբակցությունների անդամները՝ կարկառուն դեմքերը, անում են այն, ինչ գտնում են ճիշտ. «Ինչ վերաբերում է կուսակցություններին, կարելի է ասել, որ չկան նման կուսակցություններ, որովհետև իրենք փլուզված են, և ամեն մարդ գործում է՝ իր քաղաքական հայացքները, անձնական շահերը հաշվի առնելով»:
Վարչության նիստ հանդիպմանը նախորդող օրը չի եղել, եղել է խորհրդակցություն, որը հրավիրել էր Արմեն Մարտիրոսյանը՝ ճշտելու համար վարչականների եւ որոշ կուսակցականների կարծիքները մի քանի խնդիրների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի կողմից միջնորդավորված ձեւով ստացված հանդիպման հրավերի մասով: Ամբողջ ճշմարտությունը չէ ո՛չ այն, որ քննարկումը սեւ-սպիտակ վերջնական արդյունքների է բերել զուտ «գնալ-չգնալու» հարթության վրա եւ ոչ էլ այն, որ որեւէ վարչության որոշում է կայացվել այդ կապակցությամբ:
Եթե Հունաստանը պայթի, ապա հաջորդը կլինեն Իսպանիան ու Իտալիան, իսկ հետագայում ինչ-որ պահի` նաև Գերմանիան:
Ցավոք, Թուրքիան քաջություն և իմաստություն չունեցավ՝ վավերացնելու և կյանքի կոչելու համաձայնեցված և ստորագրված արձանագրությունները: Այսինքն՝ սա այն դեպքը չէ, երբ որևէ մեկը պետք է ինչ-որ դերակատարում ունենա՝ առաջ մղելու Հայաստան – Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Առաջին հերթին Թուրքիան պետք է վերլուծի, թե ինչն է սխալ արել: Դեռ այն ժամանակ ես զգուշացնում էի, որ Թուրքիան իր այս մոտեցմամբ իր հռչակած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը կվերածի «զրո հարևանների առանց խնդիրների»:
Մարտի 11-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ Բեռնում տեղի ունեցավ «Մեծ Եղեռնից 100 տարի անց. Հայոց ցեղասպանության ժխտման հետևանքները» խորագրով քննարկում Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի խորհրդարանականների հետ:
California Lottery վիճակախաղի խաղարկությունն անցկացվել է 2014 թվականի սեպտեմբերի 13-ին:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Հարավային տրանսպորտային դատախազությունը:
Ներկայումս ես չունեմ տվյալ ուղղությամբ որևէ պլան:
«Երկրի նախագահը հրավիրում է քննարկելու պետության համար շատ կարևորագույն հարց: Պարտադիր չէ, որ դու համաձայնվես նախագահի հետ և գնաս քննարկման, դու կարող ես գնալ և նախագահին ասել, որ դու համաձայն չես այդ բարեփոխումների հետ, բայց գնալը ես համարում եմ քաղաքական մշակույթ: Ամեն ինչը պետք չէ իջեցնել փողոցային մակարդակի: Ես շատ նորմալ եմ գնահատում, որ այնտեղ նաև «Ազատ դեմոկրատներն» էին, որոնք քննադատում են նախագահին, այնտեղ նաև այլ քաղաքական ուժեր կային, որոնք և՛ կողմ են, և՛ դեմ են: Մենք մեր մեջից պետք է հանենք այն կարծրատիպը, որ եթե համաձայն չես, պետք է չհանդիպես»:
Մեր «քաղաքական դաշտը» վաղուց արդեն քաղաքական չէ: Դա սովորական արոտավայր է, որտեղ հմուտ չոբանը կարողանում է միաժամանակ արածացնել մի քանի նախիրների՝ նրանց գլխին կանգնած խոշոր եղջերավոր «վոժակների» միջոցով:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ տեղեկատվություն հայտնվեց «գնդակահարման ցուցակի» առկայության մասին:
Ռուսաստանը վերադարձ է կատարել «Սառը պատերազմի» ժամանակներին:
Բողոքի ակցիան անցկացվելու է «Ո´չ թալանին» կարգախոսով:
Բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է BOTAŞ-ին, իսկ 58 տոկոսը` SOCAR-ին:
Մի շարք օտարերկրյա հատուկ ծառայություններ հարցում են արել Հայաստանի հատուկ ծառայություններին, թե արդյո՞ք ս/թ աապրիլի 24-ին Երևանում ապահովված է ինելու անվտանգությունը։
Ֆրանցիսկոսը մանրամասնել է, որ խոսքը գնում է մինչև 5 տարի ժամկետի մասին:
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Մենք ելնում ենք նրանից, որ գոյություն ունեն մինսկյան պայմանավորվածություններ(
Դժգոհություններն առնչվում են բրիտանական Barclays և Royal Bank of Scotland, շվեյցարական UBS, ինչպես նաև ամերիկյան Citigroup և JPMorgan Chase բանկերին:
Այդ պլանի իրագործումը կտևի 5-7 տարի, իսկ նախագծի արժեքը կազմելու է 45 միլիարդ դոլար:
Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, և դրանում է կայանում տարբերությունը:
Մարտի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումների շարք էր կազմակերպել տարբեր քաղաքական ուժերի հետ` քննարկելու Սահմանադրական բարեփոխումների հարցը։ Երեկ արդեն Սերժ Սարգսյանը քաղաքական հավանության արժանացրեց փոփոխությունների հայեցակարգը` նշելով, որ ինքը դեռ ունի մտահոգություններ, քանի որ դեռևս լավ չի պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ` երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչը, իր կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում»։