ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին Սոչիում ընդունեց միջազգային արարողակարգի բարձր նոտայով. դիմավորեց շքամուտքի մոտ, խոսեցին պատվիրակությունների ներկայությամբ: Ի տարբերություն Սարգսյանի, Ալիևին Պուտինը չի դիմավորել, նույնիսկ դրեսկոդը առանց փողկապների էր
ԵԱՏՄ համաձայնագրով՝ միությունն է կնքում միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր երրորդ կողմերի հետ։ Բայց որպեսզի միությունը կնքի, դա նշանակում է, որ համապատասխան կառավարչական խողովակներով այդ բոլորը պետք է անցնի ու հաստատվի։
Ամերիկյան Powerball վիճակախաղի հաղթողը, որը շահել է 758,7 միլիոն դոլարի ջեքփոթը, Մասաչուսեթսի նահանգի հիվանդանոցի 53-ամա աշախատակցուհի Մեվիս Վոնզիկն է:
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանն անդրադարձել է 2018 թվականին ՀՀ վարչապետի թեկնածության հարցին:
«Մեր հարևան Ադրբեջանի գործողություններն են ահաբեկչական։ Պետք է զգոն լինենք, որ փորձենք դիմագրավել Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին՝ ուղղված և՛ Արցախի Հանրապետությանը, և՛ ՀՀ-ին»։
Իշխանական շրջանակներից վստահաբար պնդում են, որ այս տարվա նոյեմբերին Հայաստանը կստորագրի Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը:
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին չարդարացված է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որն այն կարծիքն է հայտնել, թե «Լեհաստանը ոչ մի առնչություն չունի Եվրոպայի զարգացման հետ» և հաճախ է խախտում նրա հիմնական սկզբունքները: Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 25-ին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում:
Տարեսկզբից ավելի քան 2,2 հազար փախստականներ և միգրանտներ են զոհվել կամ անհայտ կորել՝ փորձելով Եվրոպա հասնել Միջերկրական ծովով կամ ցամաքային երթուղով: Օգոստոսի 24-ին այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, որը Ժնևում ներկայացրել է «Հուսահատ ճանապարհորդություն» զեկույցը՝ նվիրված դեպի Եվրոպա միգրացիային:
Ամենամյա Կանադական ազգային ցուցահանդեսը Տորոնտոյում անցկացվում է 1879 թվականից: Դրանում ցուցադրում են գյուղատնտեսության, գիտության և տեխնիկայի նվաճումները: Ամեն տարի միջոցառում է այցելում շուրջ մեկուկես միլիոն մարդ:
«Լեհաստանը չի սահմանում Եվրոպայի զարգացման ուղղությունները: Լեհաստանը հանդես է գալիս եվրոպական շահերի դեմ և ոչ մի առնչություն չունի Եվրոպայի զարգացման հետ,- նշել է Մակրոնը: -Եվրոպան ստեղծվել է մարդկանց միավորելու, ընդհանուր շուկայի զարգացման համար, որից Լեհաստանն օգտվում է: Եվրոպան ընդհանուր արժեքների և ժողովրդավարական համոզմունքների տարածք է, բայց Լեհաստանն այդ սկզբունքները խախտում է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
20-ից ավելի մարդ է զոհվել, եւս ավելի քան 35-ը տուժել օգոստոսի 25-ին Քաբուլում մզկիթի վրա կատարված հարձակման հետևանքով:
Ադրբեջանի Հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել «Թուրան»-ում:
Որպես միջոցառման նախաձեռնողներ հանդես են եկել Բարսելոնայի քաղաքագլուխ Ադա Կոլաուն և Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսպանիայի նախարարներին և ազդեցիկ քաղաքական գործիչներին Մադրից Բարսելոնա կտեղափոխեն կառավարական ինքնաթիռով:
Զրույցի ժամանակ «քննարկվել է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին նախապատրաստվելու հարցը, որը պլանավորվում է անցկացնել 2017 թվականի աշնանը Մինսկում»
«Թուրքիա ուղևորությունների մասին որոշումը պետք է ընդունեն քաղաքացիներն իրենք: ԳՖՀ-ի ԱԳ նախարարության կողմից հանձնարարականներ կան ուղևորությունների վերաբերյալ, իմաստ ունի դրանք ընթերցել հիմնավորապես»,-ասել է Զայբերտը:
Ֆրանսիայի նախագահը Բուլղարիայում է գտնվում կարճատև այցով:
Նշվում է, որ խորհրդարանականը զոհվել Է անհայտ անձանց կողմից իր ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Նախորդ շաբաթ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոկչեքը Գերմանիայի խորհրդարանում Կանաչների կուսակցության ազգությամբ թուրք խորհրդարանական Ջեմ Օզդեմիրին անվանել էր «հայ»՝ ցանկանալով վիրավորել նրան:
50-ամյա Չինավաթին սպառնում է 10 տարվա բանտարկություն, եթե նրան մեղավոր ճանաչեն: Կին քաղաքական գործչին մեղադրում են գանձարանի բազմամիլիարդանոց կորուստների մեջ, որոնք երկիրը կրել է բրինձ աճեցնող ֆերմերների դրամատրման սխեմայի շրջանակներում:
Սիրիայում «Խեյաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորումների նոր միավորման թվակազմը գերազանցել է 25 հազարը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ գեներալ-գնդապետ Իգոր Կորոբովը:
WorldSkills Russia-ում նշել են, որ չորս հարևան երկրների ավելի սերտ կոոպերացումը կադրային ներուժի զարգացման հարցում կօժանդակի աշխատանքի արտադրողականության աճին և Եվրասիական տարածքի բոլոր քաղաքացիների պրոֆեսիոնալ իրացմանը:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը փրկարար գործողությունների անցկացմանը նախապատրաստվելու շրջանակներում գործի է դրել ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի շուրջ 700 զինծառայողների և ուղղաթիռներ ուղարկել Օսթին և Սան Անտոնիո քաղաքներ:
«Հայաստանը հիմա բավականին լուրջ զբաղվում է Նախիջևանի խնդրով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Զորավարժություններին մասնակցելու են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զորքերը, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին պահին անսպասելիորեն հայտնել է, որ չի մասնակցելու:
«Հայրենիք վերադառնալուց հետո մեր թիմով 1-2 աշխատաժողով կկազմակարպենք, մեկ սրահում կհավաքենք բոլոր ստեղծարար մտքերն ու այս «արահետը» կլայնացնենք»,- Լոս Անջելեսում բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանից հետո ստացած բազմաթիվ դրական արձագանքներին, գործնական առաջարկներին ի պատասխան հայտարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Ըստ Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների՝ Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Այս հարցի նկատմամբ ցանկացած էմոցիոնալ մոտեցում անհարկի ու տեղին չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքի մասին:
«17 մարդ զոհվել է, 27-ը՝ փրկվել, նրանցից ինը հոսպիտալացված է»,- ասել է ԱԻՆ-ի տարածաշրջանային գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Սաֆարյանը կարևորում է նաև քրդական գործոնը. «Եկեք՝ չթերագնահատենք և հասկանանք, որ սեպտեմբերի 25-ին մերձավորարևելյան տարածաշրջանում, մեզանից մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ, շատ կարևոր բան է տեղի ունենալու՝ քրդական ինքնավարության հանրաքվեն։
Նա նկատեց, որ 1992 թվականից մինչև մեր օրերն արված հայտարարությունների մեջ միշտ կարելի է նկատել որոշակի օրինաչափություն. «Այդ օրինաչափության մեջ նաև տեղավորվում է այն հանգամանքը, որ, երբ ՀՀ նախագահը հանդիպում է ունենում համանախագահող երկրների ղեկավարների հետ, կամ, ընդհանրապես, որևէ հանդիպում է լինում, որի ընթացքում անպայման քննարկվելու է ԼՂՀ հիմնախնդիրը, ապա համանախագահող երկրների տարբեր ներկայացուցիչներ կամ էլ համատեղ հայտարարություն են անում»: