Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն մետրոյով է աշխատանքի գնացել:
Թուրքիայի Մանիսայի նահանգապետարանն արգելել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը սահմանադրական հանրաքվեին ընդառաջ հանրահավաք կազմակերպել նահանգի նույնանուն կենտրոնում:
Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչները երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի նոր հարցաքննություն են անցկացրել, որն առաջինն է դարձել անցած շաբաթ նրա ձերբակալումից հետո:
Ղրղզստանի հատուկ ծառայությունները հավաստում են, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողության հավանական կատարողը ծնունդով Ղրղզստանից է, Ռուսաստանի քաղաքացի։
Ընտությունների միջազգային դիտորդական առաքելությունը ողջունեց բարեփոխումների իրավական շրջանակը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներմուծումը, որին իր աջակցությունն է տրամադրել Եվրոպական միությունը՝ ՀՀ իշխանությունների հետ համատեղ հաջողությամբ իրականացված ծրագրի միջոցով:
Պատանին մտադրվել էր գնել պայթուցիկ նյութեր, որպեսզի ինքնաշեն ռումբեր սարքեր եւ դրանք տեղադրեր ամբողջ քաղաքով մեկ, ինչպես նաեւ փորձել էր դիպուկահար վարձել, որպեսզի Հռոմի պապին սպանի պատարագի ժամանակ: Սակայն վերջինս եղել է Հետաքննությունների համապետական բյուրոյի քողարկված աշխատակիցը, եւ այդ ժամանակ Քոլոնը ձերբակալվել է:
Ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում:
Ընտրապայքարի ողջ ընթացքում ձեր ակտիվ մասնակցությունը, անվերապահ հավատն ու աջակցությունը մեր թիմին, մեր ծրագրին, պետության զարգացման մեր տեսլականին նոր ուժ ու եռանդ հաղորդեցին մեզ, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ միայն համատեղ ջանքերով ու միասնական ուժերով է հնարավոր լուծել խնդիրները, հաղթահարել մեր պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները:
Հայաստանում ապրիլի 2-ին տեղի ունեցավ բեկումնային ընտրական միջոցառում: Այս ընտրություններն առաջին հերթին բեկումնային էին, որովհետեւ պետությունն անցավ խորհրդարանական կառավարման համակարգի: Սակայն խոսքը դրա մասին չէ:
Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենն ապրիլի 4-ի առավոտյան ամբողջ ծավալով վերսկսել է աշխատանքը նախօրյակին այնտեղ իրականացված ահաբեկչական գործողությունից հետո, ինչի մասին հայտնել է նահանգապետի վարչակազմը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ցավակցություն հայտնելու Սանկտ Պետերբուրգում իրականացված պայթյունի կապակցությամբ:
ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է դիրեկտիվ, որը չեղարկում է ինտերնետմատակարարների կողմից առանց սպասարկյալներին հարցնելու օգտատերերի անձնական տվյալները երրորդ անձանց տրամադրելու արգելքը:
Պաշտոնական Անկարան թույլատրել է գերմանացի դիվանագետներին այցելել Թուրքիայում կալանքի տակ գտնվող լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին: Աս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Սանկտ Պետերբուրգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել մետրոյում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված մարդկանց հիշատակին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ին:
Ռեյտինգային հիմնական թեկնածուներն այս ընտրություններում ահռելի գումարներ են ծախսել: Միայն ՍԱՍ-ի Արտակը՝ նույն ինքը՝ Արտակ Սարգսյանը, 5 մլն դոլար է ներդրվել ընտրական գործընթացի համար:
ԱԱԾ-ի՝ բոլոր կուսակցություններից ստացված տվյալների հանրագումարով, այս ընտրություններում գրեթե 3 միլիոն ընտրողի հաշվարկով ընտրակաշառք է բաժանվել։ Սա «ամենաթանկ» ընտրությունն է եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում։
«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «ԵԼՔ» դաշինքի այն բոլոր ընտրողներին, ովքեր իրենց քվեն վստահել են մեզ՝ գնահատելով նախորդ 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքը, ցանկանալով ավելացնել մեր տեսակը Ազգային ժողովում, հավատալով փոփոխությունների հնարավորությանը, չընկրկելով ճնշումների և սպառնալիքների առաջ, չվաճառելով իրենց մեկ ձայնը և իրենց երեխաների ապագան»։
Հետընտրական զարգացումների համար հանրային դժգոհությունը բավարար չէ։ Առաջիկայում Սամվել Բաբայանի՝ «Իգլայի» գործողության մասին իմանալով չհայտնելու, ինչպես նաև պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում աղմկահարույց չարաշահումների շուրջ Սեյրան Օհանյանը հնարավոր է հրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության։
Վայոց ձորի և Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում ամենաշատ ձայներն է հավաքել Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանը՝ 21823 ձայն, ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը 17563 ձայն է ստացել:
Հատկապես որ 2019 թվականին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, նա դժվար թե նորից Արտաշատում քաղաքապետ դառնա, իսկ «Ծառուկյան» դաշինքն էլ իշխանության մաս չի կազմում:
«Ելք» դաշինքը դիտարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։
Սամվել Բաբայանի առնչությամբ ՀՀԿ-ականներին հրահանգված է որևէ ավելորդ արտահայտություն թույլ չտալ եւ հղում անել բացառապես իրավապահ մարմիններին, «չնայած ապացուցողական բազա կա»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ մեր զրուցակիցը:
ՉԺՀ-ի նախկին նախագահ Մաո Ցզեդունի դիմանկարը, որը պատկանում է Էնդի Ուորհոլի վրձնին, Sotheby՚s-ի՝ Հոնկոնգում կայացած աճուրդում վաճառվել է 98,5 միլիոն հոնկոնգյան դոլարով (12,69 մլն ամերիկյան դոլարով), ինչի մասին հաղորդվում է աճուրդային տան կայքում։
Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններն անցան, ըստ էության, սպասելիի և կանխատեսելիի շրջանակներում։ Ընտրությունների ընթացքում կիրառվեցին ընտրախախտումների գրեթե բոլոր ավանդական եղանակները՝ ընտրակաշառքներ, ընտրողների զանգվածային տեղափոխում, ճնշումներ, վախի մթնոլորտ։
Ալտենրայն եւ Ֆրիդրիխսհաֆեն քաղաքների միջեւ երթուղու երկարությունը կազմում էր ընդամենը 20 կիլոմետր:
«Հաղթե՞լ են, թող իրենց տանը, իրենց նեղ շրջապատում բաժակ բարձրացնեն՝ էլի ամոթները երեսներին՝ ղուրբան լինելով էն երեխեքին, որ պառկած են Եռաբլուրում: Գիտե՞ս ինչ՝ մեզ անհապաղ ինքնամաքրում է պետք…»:
«Նախորդ 5 տարիների ընթացքում օր ու գիշեր պետք էր այդ ուղղությամբ աշխատել։ Իսկ դրա մասին բարձրաձայնելը միայն քարոզարշավի ժամանակ՝ որևէ արդյունք չի կարող տալ։ Որպես կանոն՝ քարոզարշավը պետք է նախորդ 4 տարիների կատարած աշխատանքի ամփոփումը լինի»։
Արդեն մի քանի օր է, ինչ արգելափակված են ադրբեջանական մի շարք անկախ ԶԼՄ-ների կայքեր:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արել է նախնական հաշվարկները, համաձայն որի՝ ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն կունենա 58 պատգամավոր, այդ 58 պատգամավորներից 3-ը կլինեն ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ եզդիների, ասորիների և քրդերի ներկայացուցիչներից:
Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով երկու հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: