Բաժիններ՝

Պետերբուրգում եռօրյա սուգ է հայտարարված մետրոյում կատարված ահաբեկչության զոհերի հիշատակին

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել մետրոյում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված մարդկանց հիշատակին, տեղեկացնում է ՏԱՍՍ-­ին:

«Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կարգադրությամբ ապրիլի 4­-ից քաղաքում հայտարարվում է եռօրյա սուգ: Գեորգի Պոլտավչենկոն դիմել է Նեւայի ափի քաղաքի բնակիչներին՝ այդ օրերին զվարճալի միջոցառումներ չանցկացնելու, իսկ հեռուստա­ եւ ռադիոընկերություններին՝ ժամանցային ծրագրերի ցուցադրումից ձեռնպահ մնալու խնդրանքով»,­-հայտնել են Պետերբուրգի վարչակազմի մամուլի ծառայությունում:

Ապրիլի 3­-ին վագոնում պայթյուն է տեղի ունեցել Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանների միջեւ ընկած ուղեմասում: Ավելի ուշ «Պլոշչադ վոստանիա» կայարանում հայտնաբերվել եւ վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ պայթուցիկ սարքը կարող էր գործողության մեջ դնել 23­-ամյա մի միջինասիացի, որը կապված է Ռուսաստանում արգելված արմատական իսլամիստական խմբավորումների հետ:

Նախնական տվյալներով՝ զոհվել է 11, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հետաքննությունը դիտարկում է պատահարի նաեւ այլ վարկածներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս