«Պատրաստ եմ պետական իշխանության բարձրագույն մարմիններում պաշտպանել մեր քաղաքացիների շահերն ու իրավունքները». Միհրան Պողոսյան

Միհրան Պողոսյանի շնորհակալական խոսքը ընտրողներին

«Սիրելի հայրենակիցներ,

Ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, որին մասնակցելու պատիվն ունեցա նաև ես ու թիվ 1 ընտրատարածքից ստացա շուրջ 20 000 քվե: Շնորհակալ եմ Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք և Ավան համայնքների տասնյակ հազարավոր բնակիչներին, համախոհներին ու թիմակիցներին նման պատկառելի աջակցության և վստահության համար:

Ընտրապայքարի ողջ ընթացքում ձեր ակտիվ մասնակցությունը, անվերապահ հավատն ու աջակցությունը մեր թիմին, մեր ծրագրին, պետության զարգացման մեր տեսլականին նոր ուժ ու եռանդ հաղորդեցին մեզ, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ միայն համատեղ ջանքերով ու միասնական ուժերով է հնարավոր լուծել խնդիրները, հաղթահարել մեր պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները:

Թիկունքում ունենալով ժողովրդի նման վստահությունը` պատրաստ եմ պետական իշխանության բարձրագույն մարմիններում պաշտպանել մեր քաղաքացիների շահերն ու իրավունքները, մշտապես լինել ձեր կողքին, անմնացորդ նվիրումով ծառայել հայրենիքիս՝ ի շահ հայոց պետականության և ի բարօրություն մեր ժողովրդի»:

Հարգանքներով` Միհրան Պողոսյան

Տեսանյութեր

Լրահոս