Սեյրան Օհանյանը հնարավոր է հրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հետընտրական զարգացումների համար հանրային դժգոհությունը բավարար չէ։ Առաջիկայում Սամվել Բաբայանի՝ «Իգլայի» գործողության մասին իմանալով չհայտնելու, ինչպես նաև պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում աղմկահարույց չարաշահումների շուրջ Սեյրան Օհանյանը հնարավոր է հրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության։

Ըստ տեղեկությունների՝ Սեյրան Օհանյանին ցանկացել են մինչև ընտրությունները կանչել հարցաքննության, բայց նրան զոհ չդարձնելու համար որոշել էին հետաձգել գործընթացը։ Ու քանի որ հանրային անընդհատ գործողությունները բացառվում են այլևս, որոշում է կայացվել՝ չափել Սեյրան Օհանյանի վախը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930