«Խորապես գիտակցում ենք մեր վրա դրված պատասխանատվության աստիճանը». Էդմոն Մարուքյան

«Ելք» դաշինքի ցուցակով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին առաջադրված Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «ԵԼՔ» դաշինքի այն բոլոր ընտրողներին, ովքեր իրենց քվեն վստահել են մեզ՝ գնահատելով նախորդ 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքը, ցանկանալով ավելացնել մեր տեսակը Ազգային ժողովում, հավատալով փոփոխությունների հնարավորությանը, չընկրկելով ճնշումների և սպառնալիքների առաջ, չվաճառելով իրենց մեկ ձայնը և իրենց երեխաների ապագան։

Անձամբ իմ և «ԵԼՔ» դաշինքի ապագա խմբակցության անունից, վստահեցնում եմ, որ մենք խորապես գիտակցում ենք մեր վրա դրված պատասխանատվության աստիճանը, ԱԺ-ում ՀՀ քաղաքացու լավագույն շահերը ներկայացնելու և դրանց իրացման համար պայքարելու մեր առաքելությունը։ Խոստանում ենք լինել հաշվետու և հասանելի ՀՀ քաղաքացու համար»։

Տեսանյութեր

Լրահոս