ՀՀԿ-ում «բազառները» նոր են սկսվում. թեկնածուներին «քցել են». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրություններն անցյալում են, իսկ ՀՀԿ-ի թիմում «բազառները» նոր են սկսվում: Ընտրատեղամասերում քվեների հաշվարկից հետո որոշ ռեյտինգային թեկնածուներ ցայտնոտի մեջ են հայտնվել՝ հայտնաբերելով, թե ինչպես են «քցվել»: Այս տարի ընտրողները խորամանկ են դարձել ու չեն մերժել ոչ մեկին, որոնք ընտրակաշառք են բաժանել, դրանով իսկ գլխացավանք են ստեղծել թեկնածուների «ձայն բերողների» համար, որոնք այս օրերին զբաղված են ապացուցելով, որ իրենք գումարը տեղ են հասցրել, պարզապես ընտրողն է խաբել:

Ի դեպ, ԱԱԾ-ի՝ բոլոր կուսակցություններից ստացված տվյալների հանրագումարով, այս ընտրություններում գրեթե 3 միլիոն ընտրողի հաշվարկով ընտրակաշառք է բաժանվել։ Սա «ամենաթանկ» ընտրությունն է եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս