Բաժիններ՝

Ադրբեջանում աճել է թրաֆիքինգի մակարդակը

Ադրբեջանում 2016­-ին մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով քրեական գործերի թիվը 2015­-ի համեմատ աճել է մոտ 30 տոկոսով: Այս մասին Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար Վիլայաթ Այվազովի փոխանցմամբ 2016­-ին Ադրբեջանում բացահայտվել է մարդկանց թրաֆիքինգով զբաղվելու 141 դեպք, ինչը 2015-­ի համեմատ աճել է 29,4 տոկոսով:

«Անցյալ տարի Ադրբեջանում չեզոքացվել է 15 հանցավոր խմբավորում, որոնք զբաղվել են մարդկանց վաճառքով»,­-Ադրբեջանի խորհրդարանում թրաֆիքինգի դեմ պայքարի ամենամյա զեկույցի ներկայացման ժամանակ նշել է փոխնախարարը: Փոխնախարարի խոսքով` այս թիվը 2015­-ի համեմատ երկու անգամ մեծ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս