Գողություն նաև ներսում. ՀՀԿ-ական թեկնածուների ձայները դրվել են Սամվել Ալեքսանյանի ձայների վրա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի աննախադեպ երևույթ է գրանցվել: Պարզվում է՝ ՀՀԿ-ն գողանում և գնում է ոչ միայն ուրիշների, այլև իր իսկ թեկնածուների ձայները:

Մեզ պատմեցին, որ մի շարք տեղամասերում ՀՀԿ-ական համեմատաբար թույլ թեկնածուների ձայները գումարվել են ուժեղների ձայներին՝ նրանց թողնելով մի քանի հարյուր, իսկ որոշ տեղամասերում՝ ընդամենը մի քանի հազար ձայն:

Այս մեթոդը մեծապես կիրառվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ ՀՀԿ-ական մյուս թեկնածուների ստացած ձայների մեծ մասը դրվել է Սամվել Ալեքսանյանի ձայների վրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս