«Սիրիային հարվածով Թրամփն ապացուցեց, որ ինքնուրույն չէ». Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապացուցել է իր ոչ ինքնուրույնությունը:

«Իր ռազմական գործողությամբ ԱՄՆ նախագահի վարչակազմն ապացուցեց իր ոչ ինքնուրույնությունը, իր խիստ կախվածությունը վաշինգտոնյան իստեբլիշմենտի կարծիքից, որին նոր նախագահն իր երդմնակալության խոսքում կտրուկ քննադատել էր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեդվեդևը:

ՌԴ վարչապետը նաև հիշեցրել է, որ Վաշինգտոնը խախտել է սեփական ընթացակարգերը, որոնք պարտավորեցնում են նմանատիպ ռազմական ակցիաների մասին տեղեկացնել Կոնգրեսին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930