ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ մոտ 60 վճիռ է կայացնելու
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է կայացնելու: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը: ՄԻԵԴ-ը վճիռ է կայացնելու Ադրբեջանից ուղարկված մոտ 60 բողոքի վերաբերյալ:
Մի շարք դիմումների շուրջ էլ ՄԻԵԴը հաղորդակցություն է սկսել Ադրբեջանի կառավարության հետ: Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Ասաբալի Մուստաֆաևի փոխանցմամբ` դիմումները բազմազան են և ամեն ամիս Ադրբեջանից ՄԻԵԴ է ուղարկվում նվազագույնը 23 նոր դիմում:
Մուստաֆաևի խոսքով` ՄԻԵԴ ներկայացված դիմումների մեծ մասը վերաբերում են խոշտանգումներին և ապօրինի ձերբակալություններին: Դիմումների մեջ տեղ են գտել նաև սեփականության իրավունքի խախտման հետ կապված բողոքներ:
2016-ին Ադրբեջանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել 333 հայց, իսկ 2015-ին` 268: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 6ին Ադրբեջանի հետ կապված միանգամից 11 վճիռ է կայացրել:
ՄԻԵԴ-ը այս 11 հայցերի բավարարման արդյունքում Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 81 հազար 690 եվրոյի չափով, որով պետք է փոխհատուցվեն դիմումատուները: