ՀՀԿ-ն սկսել է պաշտոններ բաժանելու փուլը. Հրայր Թովմասյանը՝ նախագա՞հ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իշխող ՀՀԿ-ն սկսել է իր համակիրներին պաշտոններ բաժանելու փուլը: Ինչպես հայտնի է՝ ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նոր ձևավորված խորհրդարանում չի լինելու, և հետևաբար բաց է մնում խանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Թեև խոսվում էր, որ հնարավոր՝ այդ հանձնաժողովի նախագահ նշանակվի նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ներկայումս ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն էլ է ջանում նշանակվել հանձնաժողովի նախագահ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930