Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս գան Եփրատ գետի արևմտյան ափից դեպի արևելք, հակառակ պարագայում Անկարան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, այսօր Անկարայում լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե ավանում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները, որոնք զինված են եղել նռնակներով և խոշոր տրամաչափի գնդացիրներով, հարձակվել են թուրքական բանակի ռազմաբազայի վրա:
ԱՄՆ-ը Թուրքիային չի տրամադրի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար, ինչի շուրջ պայմանավորվածությունն ավելի վաղ ձեռք էր բերվել, այսօր հայտնել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը Սիրիայի Ջարաբլուս քաղաքը ԴԱԻՇ-ից ազատագրելու Թուրքիայի ցամաքային գործողությունն անվանել է օկուպացիայի փորձ և կոչ արել անհապաղ դուրս բերել թուրքական զորքերը երկրի տարածքից, Sputnik գործակալության հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայում «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ներկայացուցիչ Խալիդ Իսա
Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հորդորում է «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին հանել իր թեկնածությունը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններից: «Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանը, ով այժմ կալանավորված է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրավելու գործով, իր վստահված անձի միջոցով դեռևս օգոստոսի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով էներկայացրել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Վերջին տեղեկությունների համաձայն` 24 մարդ է զոհվել Իտալիայում հզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել այս գիշեր կենտրոնական Իտալիայում, հայտնում է իտալական La Republica պարբերականը:
Թուրքական բանակը գրոհել է ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերը Սիրիայի հյուսիսային Ջարաբլուս քաղաքի շրջանում, «Եփրատի վահան» գործողությունը անցկացվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ռուսաստանից ստացված միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքային նախագծերին: Խոսքը միջուկային էներգիայի նախագծերի, երկաթուղային նախագծերի, ավտոմայրուղիների, ամբարտակների և այլնի համար է:
Անվանի կինիռեժիսոր, Մոսֆիլմի տնօրեն Կարեն Շախնազարովն արմատներով արցախցի է: «Ես հպարտ եմ, որ իմ նախնիները Արցախի մելիքներն են եղել, այդ ճյուղն իմ մեջ շատ բարձր եմ գնահատում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի միայն այնպիսի ճանապարհով, որն ընդունելի է արցախցի ժողովրդի համար:
Ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ Այս մասին համապատասխան գրառում է կատարվել ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
Մասշտաբային անտառային հրդեհների հետևանքով, որոնք սպառնալիք են ներկայացնում մարդկանց կյանքի համար, Վաշինգտոն նահանգի 20 շրջաններում արտակարգ ռեժիմ է սահմանվել, հայտնում է AFP-ն` վկայակոչելով նահանգի նահանգապետին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայի ուղղաթիռային Էսկադրիլիայի օդաչուները «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ձեռնամուխ են եղել կրակային պատրաստության խնդիրների կատարմանը:
Ռուսաստանում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից իր դեսպան Ումիթ Յարդըմի փոխարեն Թուրքիան Մոսկվայում դեսպան է նշանակել Հուսեին Դիրիոզին:
Բրյանսկում օգոստոսի 21-ին առավոտյան ժամը 6-ի սահմաններում բնակարաններից մեկի պատուհանից դուրս են նետել հայ երիտասարդի: Այս մասին հաղորդել է Բրյանսկի տեղեկատվական գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական տեղեկատվական T24.com.tr կայքը:
Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի երկաթուղային ճանապարհների ադմինիստրացիանեի ղեկավարները Աստանայում հանդիպել են Ղազախստանի բեռնափոխադրողների, խոշորագույն օպերատորների և բեռնատար ընկերությունների հետ: Հանդիպումների շրջանակներում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, բեռնափոխադրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, հայտնում է APA գործակալությունը` հղում կատարելով «Ղազախստանի երկաթուղային ճանապարհներին»:
Հայտնի է, որ Բայդենը կայցելի Թուրքիայի խորհրդարան, ապա կհանդիպի երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Այնուհետև նրան նախագահական պալատում կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի դեմ նոր քրեական գործ է հարուցվել: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, հայտնել է նրա փաստաբան Թողրուլ Բաբաևը:
Նվազագույնը 3 զինծառայող է վիրավորվել Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում տեղի ունեցած հարձակման հետևանքով, հայտնում է թուրքական Dogan գործակալությունը:
«Ուղղակի արտաքին ներդրումների ծավալը զգալի նվազել է եւ այն կարող է մի շարք պատճառներ ունենալ: Դրանցից մեկն իմ կարծիքով այն է, որ մենք անցումային շրջանում ենք: Մինչ այն պահը, երբ Հայաստանը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ակնկալիքն այն էր, որ երկիրը կմիանա Եվրամիությանը կամ Եվրոպական գործընկերությանը: Երբ դա տեղի չունեցավ, մի շարք եվրոպական ընկերություններ, որոնք ներդրումներ էին կատարում, այժմ նվազեցնում են սպասելիքները»:
«Ես կարող եմ հաստատել, որ մենք ստացել ենք Գյուլենի արտահանձնման հարցումը, սակայն այդ հարցումը կապված չէ հեղաշրջման փորձի հետ»,- ասել է նա, երբ լրագրողները վերջինիս խնդրել են մեկնաբանել Թուրքիայից ստացված փաստաթղթերը:
Facebook սոցիալական ցանցն Իտալիայում միացել է«Անվտանգության ստուգում» (Safety Check) օպցիոնը՝ երկրի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով:
Իտալիայում անցած գիշեր տեղի ունեցած 6.0 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժից հետո բացառված չէ նոր` ուժեղ ստորերկրյա ցնցումների հավանականությունը, որը ուժով հավասարազոր է առաջինին, կարծում է Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի սեյսմոլոգ Անդրեա Տերտուլլիանին:
Վրաստանում Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղը պայթեցնելու նախապատրաստության մեջ մեղադրվողներից Բեքի Բեքաուրիի փաստաբան Մայա Չրելաշվիլին պատմել է, որ իր պաշտպանյալն ունեցել է ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դրոշի ֆոնին լուսանկարներ, որոնք կցվել են գործին, հայտնում է RIA Novosti-ն:
Վերջին տեղեկությունների համաձայն` 14 մարդ է զոհվել Իտալիայում հզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել գիշերը կենտրոնական Իտալիայում, հայտնում է The Guardian-ը` վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին:
Թուրքիան սկսել է սահմանամերձ սիրիական Ջերաբլուս քաղաքի ազատագրումը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից, հայտնում է BBC-ն: Մարտերին մասնակցում է հրետանի, ավիացիա, ցամաքային ուժեր:
Թաիլանդի հարավում 2 պայթյունի հետևանքով սպանվել է 1 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել է, հայտնում է BBC-ն: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է: Պայթյունները տեղի են ունեցել երեկ ուշ երեկոյան Պատտանի զբոսաշրջային քաղաքում:
Ես քաղաքական ուժերին ասում էի, եկեք հաշվի նստեք այդ փաստի հետ, եւ կողքի թողնելով ձեր քաղաքական ամբիցիաները՝ այստեղ համախմբվենք: Բայց ես հաշվի չէի առել քաղաքական ուժերի ամբիցիաները, իրականությունից կտրված լինելը, միմյանց նկատմամբ այդ մարդկանց ունեցած անհանդուրժողականությունը: Ես իմ հաշվարկների մեջ սխալվեցի: Եվ այն մեծ համախմբումը, որը ես պատկերացնում էի, չստացվեց, բայց մեկ այլ բան կստացվի:
Ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ամերիկյան Չառլսթոն քաղաքը (Հարավային Կարոլինայի նահանգ, ԱՄՆ): Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Չիանգմայը՝ Թաիլանդի հյուսիսում գտնվող խոշորագույն քաղաքը, երրորդը՝ Մեքսիկայի Սան Միգել դե Ալիենդե քաղաքն է, որի պատմական կենտրոնն ընդգրկված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Մոտ ապագայում TR Georgia Project 2 եւ Aric Group ընկերությունները ծրագրում են տնտեսության տարածքում կառուցել պնդուկի եւ պիստակի վերամշակման գործարան: Արտադրանքը նրանք կվաճառեն տեղական շուկայում եւ կարտահանեն արտասահման: