Վրաստանի տնտեսությունը 2025 թվականին աճել է 7.5%-ով

Վիճակագրության ազգային ծառայության նախնական գնահատմամբ՝ 2025 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 7.2%, իսկ 2025 թվականի միջին իրական աճը սահմանվել է 7.5%: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Դրա հետ մեկտեղ, տվյալների համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճի ուղղությամբ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները.

  • արդյունաբերություն,
  • տեղեկատվություն և հաղորդակցություն,
  • տրանսպորտ և պահեստավորում,
  • հյուրանոցներ և ռեստորաններ:

Անկման միտում է գրանցվել շինարարության ոլորտում։

Դեկտեմբերին գրանցվել է նաև 6134 նոր ձեռնարկություն, ինչը 1.2%-ով ավելի է 2024 թվականի դեկտեմբերի ցուցանիշից:

Տեսանյութեր

Լրահոս