
Լևոն Բարսեղյանը կընդգրկվի ԳԱԼԱ կուսակցության թեկնածուների ցուցակում

Այսօր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցավ ԳԱԼԱ ՀԸ և ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր Վահան Խաչատրյանի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի համահիմնադիր, «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին և վերլուծվեցին նախընթաց տարիներին Լ.Բարսեղյանի և Վ.Խաչատրյանի անձնական և գործնական հարաբերությունները: Վ.Խաչատրյանը Լ.Բարսեղյանին առաջարկեց լինել Գաղափարակից լիբերալների ալյանս կուսակցության (ԳԱԼԱ) ավագանու անդամների թեկնածուների ցուցակում:
Հանդիպման ավարտին Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ կլինի ԳԱԼԱ կուսակցության թեկնածուների ցուցակում՝ մնալով անկուսակցական. «Եթե իմ շնորհիվ թեկուզ մեկ մանդատ էլ պակաս ստանա հանրապետականը, էլի օգուտ է քաղաքին»,- ասել է նա: