ԵԱՏՀ-ն փորձագետներին ավելի շատ ժամանակ է տվել խաղալիքների անվտանգությունը քննարկելու համար
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կողմից ստեղծված Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական եւ բուսասանիտարական միջոցների կիրառման կոնսուլատիվ կոմիտեի օգոստոսի 25-ին նիստում, որը նախագահել է ԵԱՏՀ-ի Տեխնիկական կարգավորման եւ հավատարմագրման դեպարտամենտի տնօրեն Արման Շաքալիեւը, քննարկվել են լայն սպեկտրի հարցեր:
Միջոցառմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների պետական իշխանության մի շարք լիազոր մարմինների ղեկավարներ, գործարար հանրակցության ներկայացուցիչներ, անկախ փոձագետներ:
Ինչպես տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, նիստի մասնակիցները ԵԱՏՀ-ի կոլեգիայի նիստ ուղարկելու համար հավանություն են տվել արտադրանքի տիպի հավաստագրերի միասնական ձեւերի փոփոխություններին, որոնք նախատեսված են Միության «Սարքավորման մեքենաների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերով: Բացի այդ, քննարկման արդյունքներով հանրային քննարկման ուղարկելու համար հավանություն է տրվել Միության «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծին:
Մինչեւ այս տարվա նոյեմբերի 30-ը երկարաձգված է Միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի հանրային քննարկումը, որում խոսքը վերաբերում է խաղալիքների հոգեբանական մանկավարժական փորձաքննության հնարավոր կիրացման մասին: