Փաշինյանը որևէ ամուր ոտնատեղ չունի եկեղեցու ներսում. Հակոբ Բադալյան

Փաշինյանն ունի առավելություն եկեղեցուց դուրս, բայց դեռևս որևէ ամուր ոտնատեղ չունի եկեղեցու ներսում: Գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Քննչական կոմիտեն գործ է հարուցել ու Գերագույն Հոգեւոր խորհրդի եպիսկոպոսներին այդ գործի շրջանակում հրավիրում է ՔԿ հարցաքննության: Մեծ հավանականությամբ կսահմանվի չբացակայելու արգելք, ինչի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը փաստացի կխափանի Ավստրիայի քաղաքներից մեկում նախատեսված Եպիսկոպոսած ժողովը: Այն նախատեսվում է փետրվարի 16-19-ին: Իսկ գուցե արդեն հնարավոր է ասել՝ նախատեսվում էր։ Մեծ հավանականությամբ հենց այդ նպատակն ունի քրգործը եւ Եպիսկոպոսներին հարցաքննության հրավիրելը:

Պարզ է, որ մի քանիսի բացակայությունը զգալիորեն կխանգարի ժողովի արդյունավետությանը, հետեւաբար՝ նպատակահարմարությունը կդրվի կասկածի տակ:

Ի՞նչ որոշում կընդունի Մայր Աթոռն իրադարձությունների այդպիսի զարգացման պարագայում, բացի իհարկե հնարավոր խափանման միջոցները օրենսդրական կարգով վիճարկելն ու ֆորս-մաժորի դեպքում եկեղեցական ժողովը հետաձգելը:

Այս իրավիճակը ունի երկու արձանագրման տեղիք: Նախ, ինչպես տեսնում ենք, պետական լծակները Նիկոլ Փաշինյանի համար առնվազն անխախտ հնարավորություն են պարբերաբար խախտել Մայր Աթոռի կենսագործունեության ընթացքը եւ դա նրա առավելությունն է: Այստեղ է, որ ես պարբերաբար մատնանշում եմ, թե զուտ հուզական առումով որքան գայթակղիչ են Մայր Աթոռից ակնկալվող այսպես ասած կտրուկ քայլերը, բայց ռացիոնալ տեսանկյունից որքան փակուղային կարող են լինել դրանք:

Մյուս կողմից, եկեղեցական հանդարտ ու կայուն ընթացակարգի սահմանում մնալը խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար: Այլապես, նա չէր փորձի խափանել Եպիսկոպոսաց ժողովը: Այլ կերպ ասած, նա ունի առավելություն եկեղեցուց դուրս, բայց դեռեւս որեւէ ամուր ոտնատեղ չունի եկեղեցու ներսում:

Բայց, ինչպես նկատել եմ, նա այս պրոցեսում առաջնորդվում է «սալյամիի էֆեկտ» ունենալու տրամաբանությամբ»,- մանրամասնել է նա:

Տեսանյութեր

Լրահոս