Նախագահ Թրամփի պահանջներն, ըստ էության, առանց մարտի Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. իրանագետ

Իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում Իրան-ԱՄՆ զարգացումներին է անդրադարձել. «Իրան-ԱՄՆ հակամարտության այսօրվա փուլում պարզ է, որ նախագահ Թրամփի պահանջներն, ըստ էության, փաստացիորեն, առանց մարտի Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա, իսկ առանց ցամաքային երկարատև և արյունալի, ընդ որում, ոչ հստակ հեռանկարով ռազմական գործողությունների, Իրանը ծնկի բերելն անհնար է։

ԱՄՆ-ի նախագահը հենց ինքն է ստեղծել մի իրավիճակ, որից կարճատև և տպավորիչ ռազմական գործողությամբ դուրս գալը չափազանց մեծ հարցական է պարունակում, եթե չասենք՝ բոլորովին անհնարին է։

Անշուշտ, ԱՄՆ-ը կարող է իրականացնել դեմքը պահպանելուն միտված մի քանի խորհրդանշական և չափավոր վնասի միտված հարված և հետո սոցցանցային գրառմամբ ավարտել «պատերազմը», սակայն Իրանի ռազմական և քաղաքական գործիչները գրեթե բոլոր մակարդակներով պնդում են, որ տեղային փոքր պատերազմ այս անգամ չի լինելու, այլ այս երկրի վրա հարձակումը հանգեցնելու է ողջ տարածաշրջանն ընդգրկող խոշոր անկայունություն։

Որևէ կասկած չկա, որ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածել խոշոր տարածաշրջանային պատերազմի և անկայունության, ինչն էլ մի կողմից դրդում է Թուրքիային և արաբական մի շարք երկրների ակտիվացնել դիվանագիտական ճնշումը Վաշինգտոնի վրա՝ թույլ չտալու նման բախում, իսկ մյուսից՝ ստիպում նախագահ Թրամփին չափազանց երկար ծանրութեթև անել դրա հետևանքները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031