Բերքաբեր գյուղի բնակիչը տանիքում և անասնագոմում թմրամիջոց էր պահում
Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հունվարի 29-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Բերքաբեր գյուղի 47-ամյա բնակիչը թմրամիջոց է պատրաստում և պահում: Վարչություն հրավիրված 47-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, որ պահում է հողամասում աճեցրած կանեփից պատրաստած թմրանյութ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 47-ամյա տղամարդու առանձնատան տանիքում և անասնագոմում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 183,54 գրամ զանգված:
Կատարվում է նախաքննություն:
