«Այստեղ կարևորն այն է, որ առաջին անգամ է նման հայտարարություն հնչում նման մակարդակով։ Նման հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը կամ ավելի կոշտ դիրքորոշում է որոշել ստանձնել, կամ կանաչ լույս է ստացել Մոսկվայից։ Այս երկու տարբերակներից ցանկացածի դեպքում էլ նույն արդյունքի մասին ենք խոսելու՝ Հայաստանն այլևս որևէ զիջման չի գնալու, այլ ճանապարհ չկա»։
Աէրոնավիգացիոն ծառայությունների սակագինը եւս իջեցվել է 50 տոկոսով, վերացվել է նաեւ օդերեւութաբանական ծառայության վճարը: «Պոբեդա» ավիաընկերությունը միջինում ունի 95 տոկոսի չափով բեռնվածություն, ինչը շատ լավ ցուցանիշ է:
Ռուսաստանի տնտեսությունը թևակոխել է աճի փուլ, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները գտնվում են ոչ վատ վիճակում:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը բաժանվել է կնոջից՝ Լյուդմիլայից, եւ այժմ ապրում է իր նախկին խոհարարուհու քրոջ հետ:
Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը:
Փետրվարի 27-ին ադրբեջանական սոցցանցերից պարզվել են հավելյալ մանրամասներ Ադրբեջանի ՊՆ հայտնած ևս 3 սպանված զինծառայողների մասին: Սպանվածներից մեկը լեյտենանտ էր, մեկը՝ տեխնիկական քոլեջի սան:
Եվրամիության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը կընդլայնի հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով նոր գլոբալ քաղաքական շահը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:
«1992 թվականից սկսած ստեղծվել է մի համակարգ, որը կոնֆլիկտը կառավարելու համար է: Մեզ մոտ անընդհատ խառնում են Մինսկի գործընթացը՝ համարելով կոնֆլիկտը կարգավորելու համակարգ, բայց դա կոնֆլիկտը կառավարելու համակարգ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Իսկապես սա խնդիր է ստեղծում, ամենահաջող որոշումը չէր: Եվ իսկապես, երբ կա ռազմական գործողությունների վերսկսման լուրջ սպառնալիք, ըստ էության, արդեն բավականին ինտենսիվ գործողություններ ռազմաճակատում կան, ի՞նչ է անում պաշտպանության նախարարն ընտրական ցուցակում:
«Մենք գնահատում ենք ԵՄ անդամ երկրների ու Եվրախորհրդարանի ներկայացուցիչների միասնական աջակցությունը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։ Նրա խոսքով՝ առանց վիզային ռեժիմը զգալի առաջընթաց է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին, ինչը երկիրն ավելի կմոտեցնի ԵՄ-ին։
Այսօրվա հանդիպման կենտրոնական թեման ՀայաստանԵվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրն է: Այսօր գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները:
Ադրբեջանի մասնաբաժինը Թուրքիայի գազի ընդհանուր ներկրման մեջ 2016թ. կազմել է 13.98 տոկոս։ Թուրքիան գազ է ներկրում Հարավկովկասյան գազատարով («Բաքու-Թբիլիսի-Էրզրում»)։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կապերի մասին հրապարակումները որոշվել է հերքել ամենաբարձր մակարդակով։ Այսպես, անցած շաբաթ ԶԼՄ-ներին Սպիտակ տան խնդրանքով դիմել էին կոնգրեսականներ ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։
Տեղեկացնենք, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:
Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն վիճակը, որն այսօր տիրում է մեր երկրում: Մենք այնքան ենք տարվել թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը քննադատելով, որ բացարձակապես մոռացել ենք հասարակությանը, նրա հետ աշխատելու բարոյականությունը:
«Եթե մենք մոտ ապագայում չունենանք մի վիճակ, երբ Եվրախորհրդարանն Ադրբեջանի պատգամավորներին մատով ցույց տա, ուրեմն մենք կարող ենք հերթական անգամ արձանագրել, որ մեր խորհրդարանական դիվանագիտությունը շատ լուրջ կաղում է և չի կարողանում իր առջև դրված խնդիրները լուծել»։
«Այն պրոպագանդան և այն դիրքորոշումները, որով նրանք առաջ են գնում, ակնհայտ թշնամական են: Այնպես, ինչպես ժողովուրդն իրենց չի սիրում, նույն կերպ իրենք են պատասխանում ժողովրդին: Ես նույնիսկ մի առիթով առաջարկեցի՝ եկեք ձև թափենք, թե մենք իշխանություններին սիրում ենք: Նույն մեխանիզմի մյուս հիմնական դրսևորումը ժողովրդին խաբելն է, ժողովրդի կողմից էլ դրա պրոյեկցիան է՝ անվստահություն»:
Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել ճգնաժամը, որը առաջացել էր համասշխարհային տնտեսությունում խնդիրների պատճառով, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Հանրապետության Նախագահն այսօր առավոտյան Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:
«Կարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ, քաղաքագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական խոշորամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը բարձր է մնում։
«Գիտեք, էդպես ասել` ով է առաջին համար, ով վերջին համար… Վերջին հաշվով պետք է մտածեք հետևյալի մասին, որ սա նոր ընտրական կարգ է և աստեղ խնդիրը չի վերաբերում ով է առաջինը, ով վերջինը: Պարզապես նստել, քննարկել ենք, գտել ենք, որ առաջին համարը լինեն մարդիկ, որ հնարավորություն ունեն ըստ ամենայնի ներկայացնեն ՀՀԿ գործունեությունը: Ես չեմ կարծում, որ կխանգարի, որովհետև հիմնական գործը` պաշտպանության գործը, շտաբի ղեկավարի վրա է դրված, իսկ նա քաղաքացիական պաշտոն է, բնականաբար այդ ամեն ինչը տեսնում է, հետևում է և փորձում է լուծումներ տալ: Իհարկե, շատ դժվար է, բայց նա առավոտից գիշեր աշխատանքի մեջ է»:
Մոսկվայում մարտի 9-10-ը տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Ըստ Գ.Սահակյանի` ոչ թե իր հարսն է ավելորդ հոգս ստեղծել իր համար, այլ նրանք, ովքեր «հիմար բաներ են տարածում» և մտածում, որ իրենք գնում են իրական քարոզչության. «Նման խնդիրներ չկան: Ձայնագության մեջ ոչ մի անծանոթ բան չկա, առավել ևս զանգողը զանգահարել է իր աշխատանքի պահին և խնդիրներ է առաջադրել, թե որտեղ ընտրեն: Այդտեղ որևէ խնդիր չկա»:
«Արդեն տեսանելի է, որ ներքաղաքական դաշտում մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխող կուսակցությունն ու նրան սատարող ուժերը բավական ակտիվ օգտագործում են ադմինիստրատիվ և քարոզչական ռեսուրսները, իսկ ընդդիմադիր կամ չափավոր ընդդիմադիր դաշտը, չէի ասի, թե ի վիճակի է ինչ-որ քաղաքական ալիք առաջացնել, որը կարող է շոշափելի ազդեցություն ունենալ արդյունքների վրա: Իհարկե, մենք մոտակա շաբաթների ընթացքում կլսենք բոլոր հնարավոր և անհնարին հայտարարություններ, մեղադրանքներ, դա այդ մի ամսվա առանձնահատկությունն է, բայց ես չեմ կարծում, որ արդյունքները այդքան էլ զարմանալի լինեն հասարակության համար»:
«Պատահական չէր, որ այս դահլիճում ինչ-որ մի ժամանակ թևածում էր մի հարց՝ «ո՞ւր է Իշխան Զաքարյանը»: Այդ հարցն այս դահլիճում մի քանի անգամ հնչեցվեց, որովհետև մի քանի համարձակ ելույթներից, հաշվետվություններից, աղմկալից քաղաքական գործընթացներից հետո Իշխան Զաքարյանն այլևս այս դահլիճ չէր գալիս: Այստեղ հարց է ծագում՝ ձեր մասին այդ հարցը հնչելո՞ւ է՝ «ո՞ւր է Յոլյանը»: Իշխան Զաքարյանի դեպքում մենք իմացանք՝ ինքն ուր է, ինքը հիմա «Ծառուկյան» դաշինքի երկրորդ համարում է, ձեր դեպքում կարո՞ղ է չհնչի այդ հարցը, որովհետև դուք չեք գա համարձակ հաշվետվություններ կարդալու»,- դիմելով Լ. Յոլյանին՝ հարցրեց Լ. Զուրաբյանը:
Այս ամենը վառ ապացույց է, որ Ալիևը արագ տեմպերով ճանապարհ է հարթում իր 19-ամյա որդու համար, և Մեհրիբան Ալիևան նախագահի պաշտոնի հորից որդուն փոխանցելու ճանապարհին ամենավստահելի խողովակն է հանդիսանում:
Թուրքիան կավարտի Սիրիայում իր գործողությունը միայն Մանբիջ քաղաքը ազատագրելուց հետո։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը «Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններ՝ լարվածության շրջանից համագործակցության ամրապնդում» համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է թուրքական Sabah թերթի և Թուրքիայի կառավարության կողմից։
«Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները պետք է պահեն իրենց քաղաքական չեզոքությունը: Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում միշտ պատրաստ կլինեմ հարցերի համընդհանուր քննարկմանը և արդյունավետ լուծումներ գտնելուն: Կողմնակից եմ, որ Վերահսկիչ պալատը ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ գործունեություն ծավալի»:
Փետրվարի 25-ի, լույս 26-ի գիշերը Մերձմոսկվայի Դոլգոպրուդնի քաղաքում Հայաստանի 35-ամյա քաղաքացի է գնդակահարվել, հայտնում է 360tv.ru-ն։