Բաժիններ՝

Մեդվեդևը վստահեցրել է, որ Ռուսաստանի տնտեսությունը թևակոխել է աճի փուլ

Ռուսաստանի տնտեսությունը թևակոխել է աճի փուլ, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները գտնվում են ոչ վատ վիճակում: Ինչպես փոխանցում է «Ռիա­նովոստի»-­ն, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Սոչիում ներդրումային ֆորումի շրջանակում:

«Ընդհանուր առմամբ, մակրոտնտեսական իրավիճակը երկրում կայուն է, հիմնական ցուցանիշները, մեր դիտարկմամբ, գտնվում է ոչ վատ վիճակում, տնտեսությունը տեղափոխվել է աճի փուլ: Գնաճը զգալիորեն կրճատվել է: Մեզ նաև գործարար հանրության հետ համատեղ ջանքերով հաջողվել է հսկողության տակ դնել երկրում գործազրկությունը, այն վերջին շրջանում չի աճում, գտնվում է նախագծված մակարդակում»,­- ասել է Մեդվեդևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս