Հայաստանի ԱԳՆ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը

Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը:

«Մենք ողջունում ենք Լիբանանում 10-օրյա հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ՝ որպես լարվածության թուլացման ուղղությամբ կարևոր քայլ», – ասված է ԱԳՆ X-ի էջում արված գրառման մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ: Նա այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ զրույցներից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930