Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիան 2016 թվականի ապրիլին հասցրեց նշանակալի վնաս կոնֆլիկտի բանակցային գործընթացին և այն ջանքերին, որոնք ուղղված էին կողմերի միջև վստահության վերականգնմանը:
Նյու Յորքում եւ Նյու Ջերսիի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել վերահաս ձնաբքի պատճառով, որը ԱՄՆ-ի արեւելյան ծովափ կհասնի մարտի 14-ին, այս մասին տեղեկացնում BBC-ին։
Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անորակ վառելանյութի և դրա պատճառով ռազմական տեխնիկայի չաշխատելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարության հետքերով Aysor.am-ը այդ հարցը հստակեցնող մի քանի հարց էր հղել ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
«Ազնիվ կառավարման դեպքում փողի պակաս չի լինելու»,- հայտարարեց Վ. Օսկանյանը՝ հավաստիացնելով, թե իր շնորհիվ է, որ Գաֆէսճեանը, Էռնեկյանը և այլ ներդրողներ եկել են Հայաստան և ներդրումներ արել։ «Թալանել եք, թալանել»,- լսվեց հավաքված մարդկանց միջից, սակայն Օսկանյանը չարձագանքեց։
«Ինձ մոտ ոչ մի վիրավորանք չկա։ Երբ ինձ կալանավորել են, իմ տղան ավարտել է Ժողինստիտուտը, և տարել են բանակ։ Սեյրան Օհանյանը շատ նորմալ է պահել իմ երեխու հանդեպ։ Մեր մեջ նման բան չի կարող լինել։ Մենք քաղաքական հայացքներով չենք մտերմացել, մենք մարտի դաշտում ենք մտերմացել, որտեղ կյանքեր են դրվում»։
Ավստրիան ևս մտադիր է արգելել թուրք քաղաքական գործիչներին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթներ ունենալ իր տարածքում:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Վենետիկի հանձնաժողովին մեղադրել է թուրքական սահմանադրական փոփոխությունների մասին զեկույցում կողմնապահություն անելու մեջ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն:
Հարավային Կորեայի դատախազությունն այս շաբաթ հարցաքննության կկանչի երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին, որը որպես կասկածյալ կներկայանա երկրի ղեկավարության շրջանում կոռուպցիոն սկանդալի հետաքննության կապակցությամբ:
Մալայզիայի իշխանությունները զմռսել են Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մարմինը, որը հսկողության ներքո գտնվում է Քուալա Լումպուրի դիարաններից մեկում:
Ինչպես գիտեք, թուրքական կողմի հետ սահմանը փակ է, և Հայաստանի նկատմամբ սա միակողմանի հարկադրանքի միջոց է, որը միջազգայնորեն դատապարտելի է: Հարևան երկրի կողմից այս քայլը պետք է վերանայվի, որպեսզի տարածաշրջանում տարբեր նախագծերի իրագործումը հնարավոր դառնա, և ստեղծվի բարենպաստ միջավայր տարածաշրջանային համագործակցության համար:
ԱՄՆ-ի արեւելյան ափին ավելի քան հինգ հազար չվերթեր են չեղարկվել սաստիկ ձնամրրիկի պատճառով, հաղորդում է FlightAware ավիացիոն պորտալը:
Թուրքիայում Գերմանիայի դեսպանության և հյուպատոսության աշխատակիցներին մինչ օրս չի թույլատրվել հանդիպել Die Welt պարբերականի բանտարկված լրագրող Դենիզ Յուջելին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը:
Մեծ Բրիտանիայի հպատակների երկու երրորդը դեմ է արտահայտվում Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացմանը:
«Նրանք մեզ նախապայմաններ են առաջադրում: Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մենք նախապայման չենք հայտարարում, ինքներս էլ պատրաստ չենք որևէ նախապայման թուրքերի կողմից ընդունելու: 21-րդ դարում պետությունները պետք է հարաբերություններ ունենան: Մենք ասում ենք՝ եկեք հաստատենք դիվանագիտական հարաբերություններ, այնուհետև կքննարկենք մեր երկկում հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ Գերմանիան թարմացրել է այդ երկիր այցելել ցանկացող իր քաղաքացիների համար արված նախազգուշացումը:
«Մոսկվան նման երաշխիքներ տալ չի կարող, քանի որ ներկայումս, երբ նախապատրաստվում է այս այցը, ԼՂ հակամարտությունն արդեն սեփական կյանքը, ավելի ճիշտ, մահն է ապրում»։
Մարտի 14-ին Աստանայում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին ցուցում է տրված պահանջել ՄԱԿ-ի ծրագրերի բյուջե Վաշինգտոնի մուծումների ավելի քան կիսով չափ կրճատում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարեկան իր ամբողջ աշխատավարձը կտրամադրի բարեգործությանը:
Կիրակի օրը Սեյրան Օհանյանի գլխավորությամբ հանդիպում է եղել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը զիջել է խորհրդարանի ստորին պալատի եւ կառավարության ճնշմանը եւ հավանություն տվել Brexit-ի ընթացակարգի կիրարկման օրինագծին՝ իր սկզբնական տեսքով, առանց ուղղումների։
Իմ առաջ ՀՀԿ-ի ծրագիրն է, որտեղ պաշտպանության մասով երկու տող է գրված։ Բայց էդ երկու տողն ինձ համար մեծ նշանակություն ունի, ու մեր հասարակական կազմակերպությունը պետական մակարդակով զինվոր է պատրաստում, ու էդ զինվորական պատրաստությունը երաշխավորում է Հանրապետական կուսակցությունն ու իրենց ղեկավարած պետությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը հետաձգվել է մարտի 17-ին, ինչի պատճառը ձյան առատ տեղումներն են ԱՄՆ-ի արեւելյան ափին:
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը մարտի 14-ին փակ կլինի ձյան առատ տեղումների պատճառով, որոնք սպասվում են ԱՄՆի արեւելյան ափին գտնվող քաղաքում:
Առնվազն 24 մարդ է զոհվել Մյանմայի Յանգոն խոշորագույն քաղաքից հյուսիս գտնվող բնակավայրերում մարտի 13-ին այնտեղ տեղի ունեցած 5,1 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով:
Նախորդ շաբաթ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ ԼՂ խնդրում տիրող իրավիճակը քննարկելուց հետո Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով այսօր մեկնելու է Մոսկվա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեման եւս լինելու է Արցախյան հակամարտության կարգավորման հարցը:
Չնայած ՀՀԿ-ականները նախընտրական քարոզարշավի ժամանակ փորձում են համոզել, թե իրենք կտրուկ փոխվել ու լավն են դարձել, սակայն ներքաղաքական դաշտում իրար հաջորդող իրադարձությունները հակառակն են ապացուցում. իշխանության մեջ ընդամենը դեմքերն են փոխվել, իսկ ահա գործելաոճը մնացել է նույնը:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը միջադեպից հետո զրույց է ունեցել Լեւոն Երանոսյանի հետ եւ ասել, որ եթե պարզվի՝ միջադեպի մեղավորը իր թիմակիցներն են, որոնք վնասվածքներ են հասցրել Լեռնիկ Երանոսյանին, ապա ներողություն կխնդրի, իսկ եթե ոչ, քննությունը կպարզի ողջ եղելությունը:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը ակտիվ նախընտրական քարոզչություն է ծավալել: