Բաժիններ՝

Ռուս դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակաhարել են միմյանց

«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Ըստ ԶԼՄ-ների՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել բնակարանում՝ գիշերվա ժամը մեկի սահմաններում. սկզբում նրանք վիրավորանքներ են փոխանակել, այնուհետև ձեռքն են առել խոհանոցային դանակները։ 28-ամյա դերասանը 23-ամյա կնոջը վնասվածքներ է հասցրել պարանոցի և կրծքավանդակի շրջանում, ինքն էլ հարված է ստացել պարանոցին։

Դուռը ստիպված են եղել բացել ԱԻՆ աշխատակիցները. ժամանած բժիշկները արձանագրել են ամուսինների մահը։ Մերձմոսկովյան Քննչական կոմիտեն երկու քրեական գործ է հարուցել սպանության հոդվածով։ Քննիչ-կրիմինալիստները առգրավել են դանակները և իրականացրել դեպքի վայրի զննություն։

Վլադիսլավն ու Եվգենյան միասին էին աշխատում թատրոնում. երիտասարդը դերասան էր, իսկ աղջիկը զբաղեցնում էր դիմահարդարման արտադրամասի վարիչի պաշտոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930