Բաժիններ՝

Արգենտինայի նախագահն այցով մեկնել է Իսրայել. նա Նեթանյահուի հետ կհանդիպի Լացի պատի մոտ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը վայրէջք է կատարել Բեն Գուրիոն օդանավակայանում՝ եռօրյա այցով ժամանելով Իսրայել, հայտնում է Times of Israel-ը։

Ակնկալվում է, որ այցի ընթացքում նա իր երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին որևէ կտրուկ հայտարարություն չի անի։

Միլեյը, որը միջազգային ասպարեզում Իսրայելի ամենաջերմ աջակիցներից է, կուղևորվի անմիջապես Արևմտյան պատ կամ Լացի պատ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպելու համար։

Արգենտինայի առաջնորդը կհանդիպի նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։

Վաղը Միլեյը պատվավոր դոկտորի կոչում կստանա Բար Իլան համալսարանում։ Սա Արգենտինայի նախագահի պաշտոնում Միլեյի երրորդ այցն է Իսրայել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930