Շարունակվում են ճնշումներն ընդդեմ Թրամփի վարչակազմի` պահանջելով տրամադրել փաստեր այն մասին, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի հրահանգով Նյու Յորքի Թրամփ Թաուեր երկնաքերում անցյալ տարվա նախընտրական արշավի ընթացքում գաղտնալսվել են Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցները:
Հայկական համայնքը պատասխանել է Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը միջամտելու փորձին:
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում գործող Peace of Art կազմակերպությունն սկսել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու արշավը:
«Մի քիչ շքերթի է նմանվում այս քարոզարշավը, անկեղծ ասած, չեմ էլ հասկանում՝ զինվորականների՞, թե՞ միասեռականների շքերթի»,- կեսկատակ նկատում է Ռուբեն Բաբայանը:
Հանրապետական կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ունի հետևողական ծրագիր, որպեսզի հայ ժողովրդի արժանապատվությունն ու դիրքը երբևէ չտուժի:
«Այն ամենն ինչ մենք ստանում էինք, քարոզչություն էր»,- «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ ասել է Քարթեր կենտրոնի տնօրեն Հրայր Բալյանը:
Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրով նախատեսում է սոցիալական ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ:
«Հայկական կողմը չի կարող վստահել Ադրբեջանին՝ զուտ հիմք ընդունելով համանախագահների հայտարարությունները, ինչ-որ բանավոր երաշխիքները, թե լարվածություն չի վերսկսվի. մենք պետք է մշտապես զգոն ու պատրաստ լինենք եւ իրականում սպասենք այդպիսի գործողությունների»:
Հանրապետական կուսակցության ծրագիրն ուղղված է տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, երիտասարդների խնդիրների լուծմանը:
Ապրում ենք հետաքրքիր ժամանակահատվածում, կրկին կանգնած ենք ընտրության առաջ և այսօր պետք է որոշենք, թե վաղվա օրն ինչպես ենք ապրելու: Էրեբունի վարչական շրջանում նախընտրական հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Գերմանիայի Ներգաղթյալների և փախստականների հարցով դաշնային գրասենյակը 2017 թվականի հունվար և փետրվարի ամիսներին ապաստան տրամադրելու դիմում է ստացել Թուրքիայի 1 151 քաղաքացուց:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ թույլ է տվել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտում:
Համոզված եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն բարեկամության և փոխաջակցության ոգով մեր երկրների համագործակցության հետագա ամրապնդմանը՝ փոխգործակցության ողջ շրջանակով:
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանին էլեկտաէներգիա մատակարել Հայաստանի միջոցով` փոխանակման գործարքներով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Ֆրանսիական Պոլինեզիայի իշխանությունները մարտի 16-ին սպասում են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ նրա կնոջ՝ Միշելի ժամանմանը Թահիթի:
Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ նոր քաղաքական պլատֆորմի՝ «Երկիր ծիրանի»-ի, առաջին համագումարը:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը նոր տվյալներ է հրապարակել երկրում աշխատող քաղաքացիների թվի վերաբերյալ, համաձայն որի` երկրում գործազրկության մակարդակն ավելացել է:
Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում փոխընդունելի լուծումների որոնման հարցում` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Երևանի ու Բաքվի հետ ուղիղ կոնտակտների միջոցով:
Պարոն Երանոսյանը ոստիկանության բարձրաստիճան ղեկավար պաշտոնյա է, և շատ նորմալ և տրամաբանական է, որ պարոն Երանոսյանը… այնտեղ եղել են նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ և՛ երեկ, և՛ ամսի 12-ին։ Այդտեղ զարմանալու որևէ բան չկա։
«Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում գերազանցել են երեք միլիարդ ԱՄՆ դոլարը: Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով շուրջ երկու հազար ձեռնարկություն: Ակտիվորեն զարգանում է համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանին բնական գազի մատակարարման ամենամեծ մատակարարողը»,- նշել է Պուտինը` ասելով, որ հայկական սպառման 100 տոկոսը ռուսական գազն է:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին Վլադիմիր Պուտինը խոսել է Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում:
Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: Հայաստանի և Ռուսաստանի միջև 2016թ. առևտրաշրջանառությունն աճել է 15 տոկոսով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Շոտլանդիայի բնակչության մեծամասնությունը հանդես է գալիս տարածաշրջանը Միացյալ Թագավորության կազմում պահպանելու օգտին:
«Քանի դեռ մեր երկրում չի հզորացել ազատ ու անկախ ապրելու գաղափարը, ոչինչ չի ստացվելու: Քանի դեռ մենք չենք ուզում ազատագրվել Իմպերիայի ճիրաններից, մենք ապրելու ենք այս կիսագողական բոլշևիկյան չափանիշներով, որտեղ ոհմակն է որոշում ամեն հարց, այլ ոչ օրենքը»:
Մալայզիայի իշխանությունները չեն բացառել, որ կարող են Կիմ Չեն Նամի մարմինը հանձնել Փենյանին, եթե փոխարենը հանվի ԿԺԴՀում գտնվող մալայզիացիների համար այդ երկրի սահմաններից հեռանալու արգելքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է կտրել եղբայրական կապը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի հետ:
Գերմանիայում արված սոցհարցման տվյալներով` ցանկացած հինգ գերմանացիներից չորս ցանկանում են, որ գերմանացի զինվորները հետ կանչվեն Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից:
Նա նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համապատասխան հրավեր է ուղարկել ԱՊՀ անդամ բոլոր պետություններին, այդ թվում նաեւ՝ Ադրբեջանին։ Բաքուն չի արձագանքել հրավերին։
Դամասկոսում առնվազն 25 մարդ է զոհվել ահաբեկչական գործողության հետեւանքով: Այս տվյալները հրապարակել Է SANA լրատվական գործակալությունը: