Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են իրենց զորակազմերը համատեղ տեղակայել սիրիական Մանբիջում, ինչպես նաեւ հայտարարել են, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) քրդական ջոկատները պետք է Եփրատ գետից հետ քաշվեն դեպի արեւելք:
Լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ հասարակությունը պատրաստ է իշխանության նոր կերպարի և նոր պահվածքի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձավ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումներին՝ ընդգծելով, որ դրանք բավականին հետաքրքիր են:
Նիկոլաս Քրուզը, որը հրացանով աշակերտներին գնդակահարել է Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում, քննիչներին պատմել է, թե ինչն է դարձել հարձակման պատճառը:
Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանին գրավոր ներկայացրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
Մեծ Բրիտանիայի խոշոր ընկերությունների ղեկավարները Brexit-ի «փոխզիջումային» տարբերակ են առաջադրել։
Արգենտինայի ազգային ժանդարմերիան գրեթե տասը տոննա մարիխուանա է առգրավել երկրի հյուսիս-արեւելքի Միսիոնես նահանգում, դրա արժեքը գերազանցում է 20 մլն դոլարը:
Անդերս Բերինգ Բրեյվիկը, որը 2011 թվականին կրկնակի ահաբեկչական գործողություն կազմակերպեց Նորգեգիայում, առաջին անգամ խոստովանել է, որ ցավում է կատարածի համար:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսն ուղեկցվել է բողոքի ակցիաներով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Ահմեթ Յըլդըրըմը կարող է զրկվել պատգամավորական մանդատից:
Սիրիայում ամենուրեք սկսում են վերականգնել հակամարտության ընթացքում զինյալների կողմից ավերված դպրոցները:
Նիկոլաս Քրուզը, որն, իշխանությունների տվյալերով՝ հրաձգություն է բացել Փարքլենդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցում, ավելի վաղ բուժում է անցել հոգեկան խանգարումների պատճառով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպմանը հերթական անգամ բարձրացրել է այդ երկրում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին ազատ արձակելու պահանջը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ավելի քան երեք ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրադարանի գրավոր ներկայացրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր Աժ արտահերթ նիստում հայտարարեց Արա Բաբլոյանը։
ԿԺԴՀ-ն նշում Է Ուղեցույց աստղի օրը պետական տոնը՝ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը. Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի լույս 16-ի գիշերը Փհենյանում այցելել է «Կիմսուսան» դամբարան, խոնարհվելու եւ ծաղիկներ դնելու իր հոր հուշարձանին։
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն ու այդ ճանապարհով 85-րդ պատրիարքի ընտրությունն է:
Մի քանի հազար մարդ է մասնակցել փետրվարի 14-ին ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերի հիշատակի նվիրված սգո արարողությանը:
««Երեւանը եւ Զանգեզուրը վերադարձնելու» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվել մի քանի պատճառներով: Ալիեւը հայտարարությունն արել է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ հանդիպումից հետո, երբ նրանք դեռեւս տարածաշրջանում էին:
Սիրիայի կառավարությունը եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումները համաձայնության են հասել հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներ տղաբաշխել Աֆրինի տարածաշրջանում:
Ֆլորիդայի դպրոցի աշակերտների վրա հրազենով հարձակման մեջ կասկածվող 19-ամյա Նիկոլաս Քրուզը խոստովանել է կատարածը:
Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել է պատրիարքարանի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին:
«Իրատես» թերթը գրում է. «ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի գլխին կրկին սեւ ամպեր են կուտակվում:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը առաջիկայում հրաժեշտ կտա պաշտոնին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն առիթը բաց չի թողնում` կառավարության նիստերին դաշնակցական նախարարներին դիտողություններ անելու համար. հերթական միջադեպը երեկ էր, իսկ թիրախում հերթական անգամ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էր:
Միանգամից 54 դելֆիններ են նետվել Մեքսիկայի Հարավային Ստորին Կալիֆոռնիայի նահանգի ափ: Այդ մասին հայտնել է լատինամերիկյան երկրի շրջակա միջավայրի պաշտպանության դատախազությունը:
Միացյալ Նահանգների McDonald՚s Corp-ը, որին է պատկանում արագ սննդի հաստատությունների՝ աշխարհում խոշորագույն ցանցերից մեկը, որոշում է ընդունել չիզբուրգերները հանել Happy Meal մանկական ճաշացուցակից, որպեսզի այն ավելի առողջ եւ հավասարակշռված դարձնի։
Արուբում կատարվող նկարահանումները մոդել Քեյթ Ափթոնի համար քիչ էր մնում լուրջ վնասվածքներով ավարտվեր. ամերիկուհուն տապալել է հետեւից եկող ալիքը։
Մոտ ապագայում Դուբայի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) խոշորագույն քաղաքի երկնքում կհայտնվի անսովոր տեսակի փոխադրամիջոց՝ ինքնավար (մարդու կողմից չկառավարվող) օդային տաքսի:
Բելգիայում 81 բուհեր կասկածվում են «կեղծ» դիպլոմներ տալու մեջ. կրթական հաստատություններն ստուգում են՝ նպատակ ունենալով պարզել՝ չարաշահել են արդյոք նրանք համալսարանի կամ ինստիտոտի անունը: Այդ մասին հայտնել է Libre Belgique-ը՝ վկայակոչելով թագավորության էկոնոմիկայի նախարար Քրիս Փեթերսին:
Ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են հավատում արտերկրային քաղաքակրթությունների գոյությանը, ինչի մասին վկայում է Marist Institute for Public Opinion հետազոտական ծառայության նոր հարցախույզը։