
Բելգիայում 81 բուհեր կասկածվում են «կեղծ» դիպլոմներ տալու մեջ. Libre Belgique

Բելգիայում 81 բուհեր կասկածվում են «կեղծ» դիպլոմներ տալու մեջ. կրթական հաստատություններն ստուգում են՝ նպատակ ունենալով պարզել՝ չարաշահել են արդյոք նրանք համալսարանի կամ ինստիտոտի անունը: Այդ մասին հայտնել է Libre Belgique-ը՝ վկայակոչելով թագավորության էկոնոմիկայի նախարար Քրիս Փեթերսին:
Էկոնոմիկայի նախարարության տեսչությունը հետաքննություն է անցկացնում 52 բուհերի նկատմամբ, որոնք գտնվում են Բրյուսելում, 18-ը՝ Ֆլանդրիայում եւ 11-ը՝ Վալոնիայում, ճշտում է թերթը:
«Այդ ուսումնական հաստատություններն առաջարկում են ինչպես հեռակա դասընթացներ, այնպեսէլ ex cathedra դասեր: Նախարարության տեսչական ստուգումը կոչված է պարզել՝ այդ բուհերն արդյոք հավաստի տեղեկատվություն են տրամադրում առաջարկվող դասընթացների եւ դիպլոմների մասին:
Առավել շատ տարածված խախտումն այն է, որ հաստատությունը պնդում է, թե ինքը ճանաչված է համալսարան կամ ինստիտուտ, կամ էլ՝ որ նա շնորհում է բակալավրի, մագիստրոսի կամ դոկտորի աստիճան, մինչդեռ դա այդպես չէ»,-գրում է հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: