Բաժիններ՝

Ֆիլիպինների նախագահի պահակախումբը հայտնվել է զինյալների սարքած դարանում

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հինգ թիկնապահներ վիրավորվել են երկրի Կոմունիստական կուսակցության զինված ջոկատի ենթադրյալ անդամների հետ ընդհարման հեեւանքով, որը տեղի է ունեցել հուլիսի 19-ին Մինդանաո կղզու Կոտաբատոյի նահանգում: Այս մասին հաղորդել է CNN Philippines հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ երկու ավտոմոբիլներ, որոնցում գտնվում էին նախագահական պահակախմբի 10 ներկայացուցիչներ, հսկիչ անցակետերից մեկում կանգնեցվել են զինվորների համազգեստ հագած 50 զինյալների կողմից:

Երբ պահապան զինվորները հասկացել են, որ զինված մարդիկ զինծառայողներ չեն, նրանք կրակ են բացել: Զինյալներին հետապնդում են կառավարական զորքերը: Նշվում է, որ հարձակման պահին երկրի ղեկավարը տարածաշրջանում չի եղել: Հուլիսի 18-ին Դուտերտեն երկրի Կոնգրեսին է հղել խնդրանք՝ մինչեւ տարվա վերջը Մինդանաո կղզում երկարացնելու ռազմական դրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս