Բաժիններ՝

Ադրբեջանում այս տարի գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 1697 դեպք

Ադրբեջանում 2017թ-ի առաջին կեսին իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 1697 դեպք:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան»-ը:

Արձանագրված դեպքերից 470-ի պարագայում թմրանյութերը ձեռք են բերվել վաճառելու նպատակով, 1094-ի պարագայում` օգտագործելու:

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման արդյունքում ընդհանուր առմամբ առգրավվել է 730 կգ 723,566 գր տարբեր տեսակի թմրամիջոց:

Ոստիկանության կողմից հետապնդման է ենթարկվել ընդհանուր առմամբ 1309 մարդ, որոնցից 3-ը 18 տարեկան, 112-ը` 18-ից 25, 181-ը` 26-ից 29, իսկ 1013-ը` 30 տարեկանից բարձր:

Թմրամոլությամբ և թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 1309 անձից 1289-ը տղամարդիկ են, 20-ը` կանայք:

Ադրբեջանի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովը հրապարակել է 2017-ի ապրիլին հայտնել էր, որ տարվա առաջին 3 ամիսներին Ադրբեջանում գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 910 դեպք: Իրավապահների կողմից իրականացված գործողությունների արդյունքում առգրավվել էր 328 կգ 780,336 գր տարբեր տեսակի թմրանյութեր: Թմրանյութերի ապօրինի շրջանառության 910 գործերում ներգրավված էր եղել 639 մարդ:

Ադրբեջանի առողջապահության նախարարության նարկոլոգիական հանրապետական կենտրոնի հաղորդմամբ` այդ երկրում պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը հասել է 29 448-ի, որոնցից 5-ը անչափահաս, 612-ը` կին: 2016թ-ի դրությամբ գրանցված 29 հազար 448 թմրամոլների 60-70 տոկոսը կազմում են երիտասարդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս